Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Թորոսյանին` եթե մինչև 18 տարեկան անձը հիվանդացավ, նրա բուժօգնության ծախսը պետությո՞ւնն է հոգալու

Սեպտեմբեր 02,2019 15:33

«Ի՞նչ է նշանակում, եթե մինչև 18 տարեկան անձը հիվանդացավ, տնից տեղից հեռու, նրա բուժօգնության ծախսը պետությո՞ւնն է հոգալու»,-այսօր առողջապահության նախարարից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նախարարի հետ աշխատանքային հանդիպում էր ունեցել, որի ընթացքում նախարարը ներկայացրեց մի քանի ծրագրեր։

Թորոսյանն ասաց, որ նախկինում զրոյից մինչև յոթ տարեկանն էր անվճար, ներկայումս, մինչև 18 տարեկաններինը բուն հիվանդանոցային ծախսերն են լինելու անվճար, բայց նախարարը բացատրեց, որ մեկ-երկու ամիս հետևելու են դինամիկային, որպեսզի ծախսերի ողջ ծավալը հասկանան։ Առայժմ, եթե զրոյից մինչև 18 տարեկան երեխայի մոտ լինի կոտրվածք և հիվանդանոց պառկելու, վիրահատելու կարիք լինի, դա կլինի անվճար, բայց 7-ից 18 տարեկանի քերծվածքի դեպքում` վճարովի, եթե դա չսպասարկվի պոլիկլինիկայում։ Թորոսյանն ասաց, որ այդպես են անում, որպեսզի պոլիկլինիկաներն էլ աշխատեն և այնպես չլինի, որ երեխան ժամը 12-ին թեթև ջերմություն ունենա, ծնողը միանգամից տանի հիվանդանոց։

Նախարարն ի պատասխան վարչապետի հարցի՝ ասաց, որ դեղորայքն էլ պետք է հիվանդանոցը հոգա, այլ ոչ թե ծնողից ուզեն, բայց հետվիրահատական դեղորայքը պետք է ընտանիքը գնի։ Եթե շտապ դեպքեր են, երեխայի մոտ անհետաձգելի իրավիճակ է, ապա, ըստ նախարարի, ծնողը ոչ մի վճարում չի անում։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց` առաջին հայացքից ծնողը մտածում է, որ դա հիվանդանոցային դեպք է, բայց արդեն հիվանդանոցում պարզվում է, որ ոչ մի լուրջ բան չկա և երեխային տուն են ուղարկում, այսինքն` այդ ընթացքում արված հետազոտությունների համար ծնողն արդեն պետք է վճարի՞։ Նախարարն ասաց` այո, 7-ից 18 տարեկանի դեպքում, պետք է վճարի։

Պարոն Թորոսյանը մեկ պարզաբանում էլ արեց, որ, եթե շտապ դեպք է, ուղեգրի կարիք չկա, բավարար են միայն երեխայի տվյալները, բայց այլ դեպքերում, կանոնակարգը պետք է պահպանել և տեղամասային պոլիկլինիկայից ուղեգիր վերցնել։ Թորոսյանն ասաց, որ ծրագիրը ներդնելուց հետո լուրջ դժգոհություններ քաղաքացիներից չեն ունեցել։

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30