Լրահոս
Օրվա լրահոսը

Առցանց հայտագրման համակարգի ներդրման շնորհիվ նվազել է գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը

Սեպտեմբեր 02,2019 15:30

Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում:

Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները.

  • Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում` մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով:
  • Բարելավել դպրոցների ֆինանսական վիճակը: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ աշակերտների թվով ֆինանսավորմամբ պայմանավորված, թերբեռնված դպրոցներն ավելի քիչ ֆինանսավորում էին ստանում, իսկ գերբեռնված դպրոցներում պետական միջոցների հավելում էր գոյանում` ստեղծելով անհավասար պայմաններ դպրոցների համար:
  • Առցանց համակարգն այս տարի Երևանում փորձարկվելուց հետո` հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծել:

Ամփոփելով առցանց համակարգի ներդրման արդյունքները` նախանշված բոլոր նպատակների ուղղությամբ առկա է դրական միտում: Մասնավորապես,  դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը.

  • Եթե 2018-19 ուստարում Երևանում կար մինչև 25%-ով ծանրաբեռնված

(այսինքն՝ թերբեռնված) 1-ին դասարաններ ունեցող թվով 6 դպրոց, ապա այս տարի այդպիսի դպրոցների թիվն ընդամենը 3-ն է, այսինքն`  նվազել է 50%-ով:

  • 25%-50%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ միջին թերբեռնված) դպրոցների թիվը 37-ից հասել է 31-ի` նվազել է 16%-ով:
  • Միաժամանակ 50,1%-75%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ քիչ թերբեռնված) դպրոցների թիվն ավելացել է 25-ից հասնելով 34-ի` աճել է շուրջ 36 %-ով: Այս փոփոխությունը կատարվել է առավել շատ թերբեռնված դպրոցների նվազման հաշվին՝ ավելի շատ առաջին դասարանցիներ ընդունելու արդյունքում։
  • 75,1%-105%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ նորմալ) դպրոցների թիվն ավելացել է` 65-ից հասնելով 78-ի` աճել է 20%-ով:
  • Իսկ 105,1%-ից ավել ծանրաբեռնված (այսինքն՝ գերծանրաբեռնված) դպրոցների թիվը 22-ից իջել է 9-ի. գերբեռնված դպրոցների թիվը նվազել է 60 %-ով:

Առցանց համակարգի ներդրման արդյունքները`

  • Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար:
  • Երևանում որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավել թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):
  • Երևանում կտրուկ նվազել է գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը:
  • Բողոքների թիվը, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կազմել է մոտ 1%, որը ցանկացած նոր համակարգի ներդրման համար նորմալ ցուցանիշ է:
  • Առցանց գրանցման համակարգը բաց է` հայտավորման համար վերջնաժամկետ սահմանված չէ, այն այլևս չի փակվելու:
  • Կան ծնողներ, ովքեր սեպտեմբերի 2-ի դրությամբ դեռևս հայտագրում են իրականացնում` ընտրելով երեխայի դպրոցը:

Տեղեկացնենք` համակարգում ներառված Երևանի թվով 155 պետական հանրակրթական դպրոցներում օգոստոսի 31-ի դրությամբ հայտավորվել է 12.015 երեխա` նախորդ ուսումնական տարվա 11.793 –-ի համեմատ: Այս  ուսումնական տարում Երևան քաղաքի պետական դպրոցներում հայտավորվել է 222-ով ավելի շատ երեխա, քան նախորդ տարի:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30