Սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի նվիրական ու հիշարժան օրերից է: 28 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդն իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով հռչակել անկախությունը խորհրդային Ադրբեջանից: Այդ օրվանից սկսած սեպտեմբերի 2-ը տոնում ենք որպես Արցախի Հանրապետության օր:
«Ժառանգություն» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ազատության համար պայքարը հարատև է և անդադար: Արցախյան ազատամարտը ողջ հայ ժողովրդի պայքարն է հանուն ազատության ու անկախության: Բոլորիս մաղթում ենք տոկունություն, հաստատակամություն և միասնություն: Միայն այսպես կարող ենք հասնել մեր համազգային իղձերի իրականացմանը։
«Ժառանգություն» կուսակցություն
Կարդացեք նաև