Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Այս պատմական օրը ևս մեկ անգամ փառաբանենք մեր մարտական ընկերներին, ովքեր իրենց արյան գնով կերտեցին Արցախի անկախությունը»

Սեպտեմբեր 02,2019 14:57

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին: Շնորհավորելով Արցախի Նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, Նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարմանը Արցախի պետականության ամրապնդման գործում:

Նախագահ Քոչարյանը նաև հանդես է եկել արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձով, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի՛ արցախցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը՝ մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն: Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման:

Այս պատմական օրը ևս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, ովքեր իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
2 սեպտեմբերի, 2019 թ․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30