Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր չէ շտապօգնությունով տանեն, որ սրտի անհետաձգելի բուժօգնությունից օգտվեն. Արսեն Թորոսյան      

Սեպտեմբեր 02,2019 14:35

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպման ժամանակ վարչապետը հետաքրքրվեց սրտի ստենտավորման ծրագրից։ Թորոսյանը հայտնեց, որ անցյալ տարի փոխել են դեղապատ ստենտը ոչ դեղապատով։

Նախարարի մեկնաբանմամբ՝ պացիենտներն իմանալով, որ ստենտը ոչ դեղապատ է,  երբեմն հրաժարվել են, եւ իրենք են վճարել, սակայն, երբ իմացել են դեղապատ ստենտ է դրվում, չեն հրաժարվել։ Թորոսյանի տվյալներով, նախորդ տարվա յոթ ամիսների համեմատությամբ ունեն 32 % աճ։ Նախարարն ասաց, բուն տեղափոխման միջոցը էական չէ` շտապօգնությունով կտեղափոխեն, թե այլ ճանապարհով, էականը դիագնոզն է` սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշումը։

Պարոն Թորոսյանն ասաց, որ մեկ փոփոխություն էլ են արել՝ կյանք փրկող այս ծրագիրը, որը եւս տասը տոկոսով պացիենտների թիվը կավելացնի։ Այն է սրտամկանի կողային պատի սուր վիճակը։ Նախարարի խոսքով, կան սուր վիճակներ, որ, եթե այդ պահին հիվանդը բուժօգնություն չստանա, հիվանդը կմահանա։

Վարչապետը հետաքրքրվեց` այսինքն տենց դեպք չի կարո՞ղ լինել, որ ասեն պետպատվերը փողը պրծել է, չենք կարող անել։ Թորոսյանն արձագանքեց՝ չի կարող նման բան լինել. «Բյուջետային պրոցեսը մեզ թույլ է տալիս, որ, եթե մինչև տարեվերջ որոշակի շեղումներ լինեն, մենք վերաբաշխումներով փակում ենք, մերժման որեւէ դեպք չի կարող լինել եւ չի էլ եղել»։ Նախարարն ասաց, որ վերջինը Վանաձորն է միացել այս ծրագրին եւ ոչ միայն Վանաձորից, այլև հարակից մարզերից ստենտավորման համար Երեւան գալու կարիք չկա։

Այդուհանդերձ, նախարարը կոչ արեց չհասցնել սրտամկանի ինֆարկտի։  Թորոսյանը նաեւ հայտնեց, որ փետրվարից սրտի հետ կապված այլ թանկարժեք հետազոտություններ եւ բուժում են անցնում նպաստ ստացող 30 բալից ավել ունեցող քաղաքացիները։ Այս ծառայությունը հասանելի է 500 հազար քաղաքացու։

Նրանց թվում են առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները, ժամկետային զինծառայողների ծնողները, զինհաշմադամություն ունեցողները եւ այլք։

Վարչապետի հարցին նախարարը պատասխանեց, որ զինծառայողների ծնողները ամենալայն ծառայություններով բուժօգնության ծրագրից կարող են օգտվել` եւ անհետաձգելի եւ պլանային բուժօգնության։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2613953178636038/?notif_id=1567339799591705&notif_t=live_video_explicit

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ               

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30