Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով պատրաստ կլինի Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ Թուրքիայի կառավարության գրավոր կանոնագիրը. Ermenihaber

Սեպտեմբեր 02,2019 14:41

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրը։

Մինչ այդ՝ օգոստոսի 30-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Պետրոս Շիրինօղլուն հանդիպել են Էրդողանի հետ և կարճ զրույց ունեցել։ Թուրքիայի նախագահը հարցրել է, թե ինչպես են ընթանում պատրիարքի ընտրության աշխատանքները։ Մաշալյանը և Շիրինօղլուն պատասխանել են, որ սպասում են կանոնագրին։

Էրդողանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից տեղեկություններ է պահանջել այդ առնչությամբ։ Վերջինս հայտնել է, որ մոտ մեկ շաբաթից կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրն արդեն պատրաստ կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30