Օգոստոսի 31-ին լրատվական կայքերում «Ահազանգ, հերթական որսագողը Գորիսից» վերնագրով հոդված է հրապարակվել, որի շրջանակներում ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով բաժին է հրավիրվել Ակներ գյուղի 24-ամյա մի բնակիչ:
Նա խոստովանել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով բարեկամների հետ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղից Գորիս վերադառնալու ճանապարհին գորշուկն ընկել է մեքենայի տակ, որն էլ մորթել և իր հետ տարել է տուն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն