Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ հնաբնակ. «Հայրապետյանի բարեփոխումները կտրուկ էին»

Սեպտեմբեր 02,2019 13:42

Արամ Սարգսյանը, որ երկար տարիներ եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ ) փիլիսոփայության ամբիոնի վարիչ, իսկ այժմ համալսարանի ամբիոնի պատվավոր վարիչն է, ի պաշտպանություն ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար` ուսանողական ցույցի մասնակիցներին խնդրեց իրեն էլ լսել: «Ճիշտ ե՞ք համարում, որ մրցույթը չանցած դասախոսը մտնի լսարան»,-նրան հարցրեց մի ուսանող: Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը համալսարանի հնաբնակներից է եւ իր ձայնը կա համալսարանի պատերի մեջ: Նաեւ ասաց, որ դեմ է ուսանողների դասադուլին: «Որակյալ կրթություն տանող ուղին դասադուլը չէ, դրա համար եմ դեմ»,-ասաց ամբիոնի պատվավոր վարիչը: Նաեւ առաջարկեց համալսարանի դահլիճում քննարկել հարցը, ոչ թե փողոցում:

Հարցին` իր կարծիքով ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ճի՞շտ բարեփոխումներ էր անցկացնում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, ճիշտ էր, ինստիտուտն առանց բարեփոխման մնալ չի կարող… Ուղղակի բարեփոխումների ձեւեր կան` դանդաղ, աստիճանական եւ կտրուկ, փիլիսոփաներս ասում ենք` էվոլյուցիոն եւ հեղափոխական»: Նրա խոսքերով, Ռուբեն Հայրապետյանի բարեփոխումների մեթոդները կտրուկ էին, որոշ դեպքերում էլ իր համար ընդունելի չէին:

Նա նշեց, որ իր անձի հետ կապված տարիքային սահմանափակում է եղել, մինչդեռ պետք է նայել հետեւյալ տեսանկյունից` տվյալ մասնագետը ուսանողին գիտելիք տալի՞ս է, թե ոչ, գիտական հրատարակություններ ունի՞, եւ երրորդը ուսանողի գնահատականն է դասախոսի վերաբերյալ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30