Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Հանուն մեր երկրի շահերի: Ես եղել եմ «Վրացական երազանքի» թիմի անդամ և մեր երկրի նվիրված զինվոր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախորդներին և հաջողություններ մաղթել ապագա վարչապետին»,- ասել է Բախտաձեն իր հրաժեշտի խոսքում, որը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
Ըստ սահմանադրության՝ վարչապետի լիազորությունները դադարեցվում են նրա հրաժարականից հետո, բայց կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները՝ մինչև նոր վարչապետի նշանակումը:
Մամուկա Բախտաձեին խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել էր 2018թ. հունիսի 20-ին:
Կարդացեք նաև
2017թ. նոյեմբերի 13-ից 2018թ. հունիսի 20-ը Մամուկա Բախտաձեն եղել է Վրաստանի ֆինանսների նախարար: Մինչ այդ նա զբաղեցնում էր Վրացական երկաթուղիների գլխավոր տնօրենի պաշտոնը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ