Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ներկայացուցիչը ուսանողներին ՀՊՏՀ-ի հավաքարար ներկայացավ

Սեպտեմբեր 02,2019 13:20

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները դասադուլ իրականացրին, որի միջոցով իրենց ձեւակերպմամբ` փորձում են հասնել արդարության: Դասադուլն ի պաշտպանություն ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի էր:

Students of ASUE hold a strike demanding to keep Ruben Hayrapetyan as a rector of the university

Նրանք կրում էին «Վերականգնենք արդարությունը», «ՀՊՏՀ-ն հանուն բարեփոխումների» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներ: Բուհի աշխատակիցներից մեկը, որ ավելի ուշ հավաքարար Գոհար Էգնատոսյան ներկայացավ, ուսանողներին ուղղորդեց գնալ նախարարի մոտ: Իսկ մի ցուցարար երիտասարդ պատասխանեց, որ կգնան այնտեղ, որտեղ պետք է, քանի որ ճանապարհային քարտեզ ունեն:

Students of ASUE hold a strike demanding to keep Ruben Hayrapetyan as a rector of the university

 

ASUE students hold a strike protesting against the reforms implemented by Ruben Hayrapetyan

Ուսանողների եւ լրագրողների հարցին ի պատասխան` տիկինը բարկացած նետեց, որ սովորական հավաքարար է, մինչդեռ տնտեսագիտական համալսարանի կայքում նրա մասին նշված է որպես ավագ լաբորանտ` բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնում: Ի դեպ, 2015-ին նա որպես ՀԱԿ ներկայացուցիչ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ է եղել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30