Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ կընտրվի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր

Սեպտեմբեր 02,2019 12:45

Այսօր Հայաստանի միակ մարզական բուհում ղեկավար կազմի ընտրություն է նշանակված: Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի օրակարգում 4 հիմնական հարց է՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Բ. Առաքելյանի դիմումի համաձայն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցը, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն:

Aravot.am-ի հետ զրույցում ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արամ Գրիգորյանն (լուսանկարում) ասաց. «Քանի որ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը հրաժարական են ներկայացրել, կան որոշ անդամներ, որոնք նույնպես դուրս են եկել, այսօր հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ: Նիստը, համաձայն կանոնակարգի, կվարի հոգաբարձուների խորհրդի ամենաավագ անդամը, կընտրվեն հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ քարտուղար: Դրանից հետո նիստը կվարի նախագահը: Նիստին կներկայացվի նախկին ռեկտոր Վահրամ Առաքելյանի հրաժարականի հաստատման հարցը, կառաջադրվեն թեկնածուներ, որոնցից կընտրվի նոր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար»:

Մեր հարցին, թե ռեկտորի թեկնածուի ինչ անուններ են շրջանառվում, Արամ Գրիգորյանը պատասխանեց, «Մենք ունենք երկու թեկնածու՝ սպորտի եւ դաստիարակության գծով պրոռեկտոր Էդուարդ Գալթագազյանը եւ դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Թեկնածուների մեջ նշում են նաեւ Գաբրիել Ղազարյանի եւ Դավիթ Խիթարյանի անունները»:

Արամ Գրիգորյանը ասաց նաեւ, թե իրենց, թե դրսի թեկնածուները սպորտի ոլորտի մարդիկ են եւ դա լավ է. «Նրանք բոլորն էլ մեր շրջանավարտներն են: Հույս ունեմ՝ ով էլ ընտրվի, օգտակար կլինի ինստիտուտին եւ հայկական սպորտին», – մեր զրույցը եզրափակեց պրոռեկտորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30