Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարիների կիսակառույցը վերջապես տուն կդառնա՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ

Սեպտեմբեր 02,2019 12:25

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը շարունակում են համատեղ իրագործել բնակարանաշինության ծրագիրը՝ միաժամանակ կարեւորելով կամավորական աշխատանքներին մասնակցությունը։ Այս անգամ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում բնակվող Մուրադյանների ընտանիքին։

Ավելի քան տասը տարի ընտանիքը ստիպված է եղել տնից տուն տեղափոխվել։ Տարիներ շարունակ ապրելով վարձակալած տանը՝ սեփականն ունենալու հույսը չէր մարել։ 13 տարի առաջ Մուրադյանները սկսել էին իրենց տան շինարարությունը, սակայն կարողացել էին կառուցել միայն պատերը։ Ֆինանսական խնդիրների պատճառով՝ տուն ունենալու երազանքը հայտնվել էր հետին պլանում, իսկ շինարարական աշխատանքները մնացել էին անավարտ։ Տարիների սպասումից հետո, մինչեւ տարեվերջ, ընտանիքը կունենա հարմարավետ եւ արժանապատիվ տուն։

«Ես դեռ պատանի էի, երբ սկսեցինք տան շինարարությունը։ Այժմ ինքս էլ որդի ունեմ՝ 2 տարեկան։ Ցանկությունս միայն այն է, որ երեխաս մեծանա ավելի լավ պայմաններում՝ սեփական տանը»,- ասել է Պետրոսը։

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել 43 ընտանիք։

«Մուրադյանները վերջապես կունենան իրենց երկար փափագած սեփական օջախը հայրենի հողի վրա, կազատվեն վարձով ապրելու՝ տարիների ֆինանսական ու հոգեբանական ծանրագույն բեռից: Ընտանիքի համար ու հատկապես՝ երեխայի համար, չափազանց կարեւոր է ապահով անկյուն ունենալու զգացողությունը: Մշտական կարիքը, անընդհատ տեղափոխությունները խանգարում են, որ երեխան ինքնաբավ եւ ուժեղ դառնա: Մենք պետք է օգնենք այս երեխային, այս ընտանիքին՝ մայր հողի վրա ամուր կանգնելու հարցում: Աջակցությունը չի սահմանափակվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ծրագրին ուղղված ֆինանսական միջոցների հատկացումով: Մենք այստեղ ենք որպես կամավորներ, որպեսզի մեր անձնական ջանքերով օգնենք մեր հայրենակից Մուրադյաններին՝ իրենց երազանքը իրականացնելու հարցում: Երեխայի՝ ուրախությունից փայլող աչքերը տեսնելը մեծ պարգեւ է», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սեփական, արժանավայել պայմաններով ապահովված տունը պետք է ոչ թե հեռավոր երազանք լինի ընտանիքի համար, այլ ամենօրյա իրականություն։ Արդեն բազում տարիներ, մենք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ օգնություն ենք ցուցաբերում ընտանիքներին, որոնք զրկված են եղել տուն ունենալու բերկրանքից։ Ուրախ եմ ասել՝ մինչեւ տարեվերջ Մուրադյանները կավարտեն շինարարական աշխատանքները եւ կունենան իրենց հարմարավետ տունը, իսկ սեփական տունը մարդկանց կապում է հայրենիքի հետ՝ արթնացնելով ապագայի հանդեպ լավատեսությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միայն Կոտայքի մարզում կառուցվել եւ վերանորոգվել է 13 տուն։
«Առավոտ» օրաթերթ
31.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30