«Արմենիա» ավիաընկերության Բոինգ-737 օդանավը, որը երեկ վթարային վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, կիրակի երեկոյան թռել է Մոսկվա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Թբիլիսիի միջազգային օդանավակայանին:
«Արտահերթ վայրէջքը պայմանավորված էր ոչ մեծ տեխնիկական խնդիրներով, դրանք կարգավորելուց հետո օդանավը շարունակել է թռիչքը Մոսկվա»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնել էր, որ Բոինգ 737 ինքնաթիռում Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ