Լրահոս
Օրվա լրահոսը

  Երկու կոկտեյլ` փրփրուն գինիով

Սեպտեմբեր 01,2019 21:19

Փրփրուն գինիները, կամ ինչպես սովորաբար ասում ենք՝ շամպայնները (թեեւ շամպայն անունը կրելու իրավունք ունեն միայն Ֆրանսիայի Շամպայն տարածաշրջանում արտադրված փրփրուն գինիները) կարող են ոչ միայն տոնական մթնոլորտ հաղորդել տարբեր առիթների դեպքում, այլեւ օգտագործվել գեղեցիկ եւ համեղ կոկտեյլների մեջ: Ներկայացնենք երկու կոկտեյլի բաղադրատոմս՝ փրփրուն գինով:

Ապերոլ շպրից

Այս իտալական կոկտեյլի պատրաստման համար հարկավոր է.

Ապերոլ (իտալական վերմուտի տեսակ է՝ հայտնի իր կրակագույնով)- 2 բաժին

Փրփրուն գինի (ընդունված է իտալական պրոսեկոն, սակայն կարելի է վերցնել ցանկացած փրփրուն գինի)- 3 բաժին

Հանքային ջուր կամ քաղցր, անգույն գազավորված ըմպելիք՝ սփրայթ, տոնիկ- 1 բաժին

Նարնջի կտորներ

Սառույց

Կոկտեյլը կարելի է մատուցել ինչպես գինու բաժակների, այնպես էլ՝ high ball տեսակի բաժակների մեջ: Բաժակի մեջ լցրեք մի քանի կտոր սառույց, մի քանի կտոր նարինջ, վրան՝ ապերոլը, ապա՝ փրփրուն գինին, վերջում՝ տոնիկը:

Կիր ռոյալ

Իսկ այս մի կոկտեյլը ֆրանսիական է, եւ նրա պատրաստման համար անհրաժեշտ է.

Փրփրուն գինի -3 բաժին

Կասիս (cre’me de cassis)- 1 բաժին

Կասիսն իրենից ներկայացնում է սեւ հաղարջի լիկյոր, այն շատ նուրբ բուրմունք եւ համ է տալիս փրփրուն գինուն:

Շամպայնի լավ սառեցրած երկար կամ տափակ բաժակի մեջ լցրեք կասիսը, ապա մինչեւ վերջ՝ փրփրուն գինին: Առկայության դեպքում մատուցեք բաժակի եզրին ելակ կամ հաղարջի ողկույզ դրված:

Բարի վայելում:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30