Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգ տանենք սրտի առողջության մասին․ մագնեզիումով հարուստ 11 մթերք

Սեպտեմբեր 01,2019 23:00

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող հանքանյութ է, որն անհրաժեշտ է բջիջների, հյուսվածքների ու մկանների կանոնավոր աշխատանքի համար։ Այս տարրը մասնակցում է օրգանիզմում կատարվող ավելի քան 300 քիմիական ռեակցիաներին, ներառյալ՝ նյութափոխանակությունը, նուկլեինաթթուների ու սպիտակուցների մշակումը և այլն։ Մագնեզիումը պատասխանատու է նաև սրտի առողջության համար։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ մագնեզիումի անբավարարության պատճառով 53%-ով մեծանում է սրտամկանի ինֆարկտի վտանգը։

Օրգանիզմին անհրաժեշտ մագնեզիումի քանակությունը կարելի է ապահովել կանոնակարգված սննդի միջոցով՝ միաժամանակ խուսափելով աղի ու շաքարի չարաշահումից։

Ներկայացվող մթերքները մագնեզիումի հարուստ աղբյուր են, լավ են յուրացվում օրգանիզմի կողմից և օգնում են հոգալ մկանների ամրության, իմունիտետի և սրտի առողջ աշխատանքի մասին։

Կարմիր լոբի

Կարմիր լոբին ամենաօգտակար սննդամթերքներից մեկն է, որը նաև մագնեզիումի մեծ պաշար ունի։ Մեկ բաժակ եփած կարմիր լոբին 74,3 մգ մագնեզիում է պարունակում։

Թուզ

Թուզը բջջանյութի և մագնեզիումի հարուստ աղբյուր է։ Բնականից լինելով քաղցրահամ՝ թուզը շատ լավ հագեցնում է քաղցը, բայց չի ազդում արյան ճնշման վրա։ Կես բաժակ չորացրած թուզը մոտ 51 մգ մագնեզիում է պարունակում։

Գետնանուշի կարագ

Ոչ քաղցր և անալի գետնանուշի կարագի 100 գ-ը 154 մգ մագնեզիում է պարունակում։ Էլ ի՞նչ է անհրաժեշտ մկանների ու սիրտանոթային համակարգի առողջ գործունեության համար։ Խոշոր հատիկավոր հացն ու գետնանուշի կարագը առողջ սննդի կարևոր բաղադրամաս են։

Յոգուրտ

Յոգուրտը նույնպես հարուստ է մագնեզիումով (չափաբաժինը՝ 42 մգ) և մագնեզիումի յուրացման համար անհրաժեշտ կալցիումով։ Այս մթերքը հոգում է աղիքների ու սրտի կանոնավոր աշխատանքի համար։

Կարտոֆիլ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ բնակչության 80%-ի սննդակարգում մագնեզիումն անբավարար է։ Այնինչ այս տարրը պարունակվում է անգամ ամենասովորական սննդամթերքներում։  Կեղևով շոգեխաշած կարտոֆիլը 28 մգ մագնեզիում է պարունակում։

Սպանախ

Այս բույսը նվազեցնում է արյան մեջ վատ խոլեսթերինի մակարդակը, որը սրտի հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է։  Կես բաժակ եփած սպանախը  78 մգ մագնեզիում է պարունակում։

Խոշոր հատիկավոր հաց

Շագանակագույն բրինձ

Շագանակագույն բրինձը շատ սննդարար մթերք է, որն օգտակար է մարսողության , սրտի առողջության համար։ 100 գ եփած շագանակագույն բրինձը 43 մգ մագնեզիում է ներառում։

Նուշ

Նուշը բարելավում է սրտի առողջությունը՝ ամրացնելով արյունատար անոթներն ու հագեցնելով արյունը հակաօքսիդանտներով։ Նուշն իջեցնում է զարկերակային ճնշումը և լավացնում արյան շրջանառությունը։ Օրական ընդամենը 5-6 հատիկ նուշը 80 մգ-ով կհարստացնի մագնեզիումի՝ օրգանիզմին անհրաժեշտ չափաբաժինը։

Բանան

Թեև այս միրգն ավելի շատ հայտնի է կալիումի հարուստ պարունակությամբ, այն նաև հարուստ է մագնեզիումով։ Մեկ մեծ բանանը 37 մգ մագնեզիում է պարունակում, ինչը օրական նորմայի 9%-ն է կազմում։

Ավոկադո

Ավոկադոն հակաօքսիդանտների ու սրտի համար օգտակար ճարպերի աղբյուր է․այն օգնում է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակը (ցածր խտության լիպոպրոտեիններ) և բարձրացնել «լավ» խոլեսթերինի (բարձր խտության լիպոպրոտեինների) մակարդակը։ Օրական խորհուրդ տրվող չափաբաժինը մոտ կես ավոկադոն է, որը կապահովի օրգանիզմը 44 մգ մագնեզիումով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30