Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Արթուր Խաչատրյանին. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդվում է

Սեպտեմբեր 01,2019 19:31

Երեկ՝ օգոստոսի 31-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ու «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրել է Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանին՝ Արցախի հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար:

«Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվում են այն անձինք, կազմակերպությունները, որոնք ծանրակշիռ ավանդ են ներդրել ԼՂՀ տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման եւ զարգացման գործում ու նպաստել ԼՂՀ պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը:

Արթուր Խաչատրյանն իր օրինակով ցույց էր տվել, թե ինչպես կարելի է ավանդ ունենալ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման ու զարգացման կարեւոր գործում: Արցախի սահմանամերձ համայնքներից մեկը՝ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքը շուրջ 630 բնակիչ ունի, համայնքում դպրոց չկա ու 90 դպրոցահասակ երեխաները ամեն օր ստիպված էին լինում 30 կմ հեռավորություն հաղթահարել, հարեւան Հայկազյան համայնքի կրթօջախ հաճախել: Այժմ այդ խնդիրը հաղթահարված է: Որոտանի քաղաքապետ Վրույր Ասրյանը համայնքի ողջ բնակչության, ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտների անունից իր շնորհակալությունն էր հայտնել Արթուր Խաչատրյանին: Սահմանամերձ գյուղի դպրոցները նաեւ ապահովվել են համակարգչային տեխնիկայով:

Մեզ հետ զրույցում Արթուր Խաչատրյանն ասաց, որ Արցախ աշխարհի զարգացումն ու պետականության ամրապնդումը ապահովելու համար հարկավոր է ողջ հայության ներուժը համախմբել, միայն այդպես մենք կարող ենք հասնել ամրագրված ազգային նպատակադրումների կենսագործմանը. «Այստեղ պետք է յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու ջանքը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համագործակցությունը շատ կարեւոր դեր ունի հայ ժողովրդի անվտանգ գոյատեւման, մեր ազգային շահերի առաջմղման եւ ողջ հայ ժողովրդի հավաքական նպատակների արդյունավետ իրագործման առումով»:

Հիշեցնենք, որ սա Արթուր Խաչատրյանի առաջին պարգեւատրումը չէ Արցախում: Հատուկ արժանիքների եւ ներդրած ավանդի համար նրան շնորհվել էր «Մայրական երախտագիտություն» պատվավոր մեդալը:

Արթուր Խաչատրյանին ոսկե մեդալով պարգեւատրել էր նաեւ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ սփյուռքի նախարարությունը՝ Կամչատկայի հայ համայնքի ձեւավորման եւ կայացման գործում անչափ մեծ ավանդի ու դերակատարության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30