Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության ոլորտում բոլորիդ ներդրումը կարևոր է․ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերմեկյան շրջայցը Գեղարքունիքի մարզի դպրոցներում

Սեպտեմբեր 01,2019 16:47

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա առիթով այցելել է Գեղարքունիքի մարզի այն  դպրոցներ, որոնց կից այս տարի բացվել են նոր նախակրթարաններ:

Նախարարի առաջին կանգառը Նորաշեն համայնքի հիմնական դպրոցն էր, այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով սեպտեմբերից դպրոցին կից նոր նախակրթարան կգործի: Ընդամենը 39 աշակերտ ունեցող այս դպրոցում առաջին դասարանցիների թիվը չի անցնում 7-ից, առաջին անգամ ուսումնական գործընթաց կկազմակերպվի նաև նախակրթարան հաճախող 16 երեխաների համար:

Շնորհավորելով նոր ուսումնական տարին` նախարարը շեշտել է, որ նախակրթարանների  հիմնումը Կառավարության ծրագրի առաջնահերթություններից է. «Գիտելիքն ու կրթությունը Կառավարության համար շատ կարևոր են, այս հարցում բոլորս միասնական պետք է լինենք` դպրոցը, ուսուցիչը, տնօրենը և ծնողը: Հավատացեք` կրթության ոլորտում բոլորիդ ներդրումը կարևոր է: Ամենաակտիվ մասնակցությունն ունեցեք այն մեծ փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր երկրում»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը:

Զոլաքարի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներում ևս ՀԲ ծրագրով բացվել են նախակրթարաններ: Նախարարը ծանոթացել է Զոլաքարի թիվ 2 դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Մինչ շինարարության ավարտը, Զոլաքարի թիվ 2 դպրոցի աշակերտների դասերը ժամանակավորապես կազմակերպվելու են համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 50 երեխաների համար նախատեսված նախակրթարանները, սակայն, Զոլաքարի 2 դպրոցներում էլ կգործեն սեպտեմբերից: Նշենք, որ Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցն ունի 253 աշակերտ, որոնցից 29-ը առաջին դասարանցիներ են, իսկ Զոլաքարի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 դպրոցն ունի 460
աշակերտ, որոնցից 47 են առաջին դասարանցի:

Արայիկ Հարությունյանի հաջորդ կանգառը Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցն էր:
Այն ունի 1400 աշակերտ, որոնցից 110-ը առաջին դասարանցիներ են: Այստեղ ևս Համաշխարհային բանկի ծրագրով նոր նախակրթարան է  բացվել, այս սեպտեմբերից այն կընդունի 25 փոքրիկների: Նոր նախակրթարանները ապահովված են նոր գույքով և նախատեսված են  նախադպրոցական ավագ տարիքի միջինը 25 երեխայի համար:

Գավառի Մ. Բունիթայանի անվան թիվ 8 միջն. դպրոցում ևս նոր ուստարին սկսում են նորաբաց նախակրթարանով: Այստեղ տեղի է ունեցել նաև Մ. Բունիաթյանի կիսանդրու բացումը: Ինչ վերաբերում է Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցին, ապա այն ունի 265 աշակերտ, այդ թվում` 29 առաջին դասարանցի: Եվս 29 սան կհաճախի նորաբաց նախակրթարան:

ԿԳՄՍ նախարարի այցն ավարտվել է Սևան քաղաքում` Սևանի թիվ 5 միջնակարգ և Սևանի ավագ դպրոցներ այցելությամբ, որտեղ պետական ծրագրով այս պահին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Սևանի Ցամաքաբերդ թաղամասի թիվ 5 միջնակարգ դպրոցն ունի 78 աշակերտ, որոնցից 11-ը` առաջին դասարանցի, իսկ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում այս տարի կսովորի 230 աշակերտ:

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30