Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր թավշյա հեղափոխության ազդեցությունը Ռուսաստանում և այլուր

Սեպտեմբեր 01,2019 13:34

Բնավորության գիծը, որը պահանջվում է հեղափոխականից, առաջին հերթին համարձակությունն է: Եվ պատահական չէ, որ մեր թավշյա հեղափոխության լիդերներն ընտրել էին «դուխով» կարգախոսը, որովհետև հեղափոխականների «դուխի» բացակայության դեպքում բացառվում է հեղափոխակաների ու հեղափոխության հաղթանակը: Մենք շարունակում ենք մեր թավշյա հեղափոխության թեմայով մեր վերլուծությունները և, կարծում եմ, երկար կշարունակենք, որովհետև թավշյա եղափոխությունն ի հայտ բերեց բաներ, որոնք մեզ ստիպում են նորովի նայել քաղաքական ու ներքաղաքական շատ հարցերի, և մեր կողմից անհամեստութուն չենք համարում նկատել, որ մեր թավշյա հեղափոխությունը չափազանց մեծ ուշադրության արժանացավ ոչ միայն մեր, այլև ողջ աշխարհի քաղաքական վերլուծաբանների կողմից, ու նաև անհամեստություն չենք համարում նկատել, որ վերջերս Ռուսաստանում ընդդիմության ու ժողովրդավարական ուժերի ակտիվացումը, հնարավոր է, ինչ-որ տեղ և ինչ-որ չափով նաև մեր թավշյա հեղափոխության ազդեցությունը լինի, և հիմա արդեն առավել հասկանալի է դառնում, թե ինչու էին ԵԱՏՄ պարագլուխներն ու հատկապես Պուտինը բացասաբար վերաբերվում մեր թավշյա հեղափոխությանը, և չնայած այդ մասին բարձրաձայն ու բացահայտ չէին հայտարարում, այդուհանդերձ, հենց թեկուզ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նրանց վերաբերմունքից հասկանալի էր, որ իրենք ոչ միայն չեն ողջունում, այլև խստորեն դատապարտում են թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու ձեռնարկած քայլերը, և, դրան հակառակ, մեր թավշյա հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը դրական արձագանքեցին Արևմտյան երկրների քաղաքական ուժերն ու քաղաքական վերլուծաբանները, և չնայած ասացինք, որ ԵԱՏՄ-ում մեր հեղափոխությունը բացասական վերաբերմունքի արժանացավ, չենք կարծում թե՝ նման վերաբերմունքի է արժանացել տվյալ երկրների ժողովրդի ու քաղաքական ուժերի կողմից:

Ավելին. վստահ ենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների հասարակ ժողովուրդը, քաղաքական ուժերի մեծ մասը և հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը ողջունել են մեր հեղափոխությունն ու միանգամայն դրական են գնահատել այն. ասվածը վերաբերում է նաև Ռուսաստանի ժողովրդին ու քաղաքական ուժերին, և հատկապես Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերին:

Ավելին. համոզված ենք, որ վերջերս ակտիվացած Ռուսաստանի ընդդիմության հանրահավաքները ինչ-որ տեղ ու ինչ-որ չափով մեր թավշյա հեղափոխության իրենց դրական գնահատականն ու արձագանքն էին, և համոզված ենք, որ տվյալ արձագանքը միանգամայն դուխով շարունակություն կունենա, և համոզված ենք նաև որ մեր թավշյա հեղափոխությունն այլ երկրներում էլ արձագանքներ կունենա՝ ներառյալ նաև ԵԱՏՄ անդամ երկրներում, որովհետև հեղափոխությունները վարակիչ հատկություն ունեն և վարակիչ են հատկապես դուխի տեսակետից, և դա հատկապես երևաց Ռուսաստանում վերջերս սկսված հզոր հանրահավաքներից, և համոզված ենք, որ Ռուսաստանում դուխով սկսվածը նույնքան դուխով շարունակություն կունենա, և կարծում ենք, որ Ռուսաստանում դուխով սկսվածը կտարածվի նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, որովհետև ԵԱՏՄ մյուս երկրներում նույնպես, ինչպես Հայաստանում, լիքը անարդարություններ են տեղի ունեցել, որոնց հետքերը հնարավոր է մաքրել միայն ու միայն հեղափոխության միջոցով, և չնայած համոզված ենք, որ արդարությունը հնարավոր է վերականգնել միայն ու միայն հեղափոխության միջոցով, և չնայած վստահ ենք, որ միայն հեղափոխության միջոցով է հնարավոր երկրում ժողովրդավարական ավանդույթներ հաստատել, բայց կյանքն ու հեղափոխություններից հետո ևս խնդիրները շարունակվում են, և հեղափոխությունից հետո հեղափոխությունը շարունակվում է ու չի ավարտվում, մանավանդ էն դեպքերում, երբ հակահեղափոխականներն իրենցից որոշակի ուժ են ներկայացնում, և, կոպիտ ասած, տեղները չեն սթրվում, և հիմա Հայաստանում, փաստորեն նման իրավիճակ է, և քանի որ հակահեղափոխականները չեն սթրվում, հեղափոխականները ևս, փաստորեն, հանգիստ նստելու իրավունք չունեն, և հեղափոխությանն ու հեղափոխականներին սատարած ժողովուրդը նույնպես հանգիստ ու անտարբեր նստելու իրավունք չունի, և, ինչպես հեղափոխության օրերին, հիմա ևս պետք է ակտիվորեն սատարի հեղափոխականներին ու Նոր Հայաստանը կերտողներին, այլապես, եթե չսատարի ու պասիվություն հանդես բերի, դրանով հավելյալ հույսերով կտոգորի հակահեղափոխական ուժերին: Աստված չանի:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30