Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Կառավարությունը որոշել ԻՔՄ-ին և ԹԻԱՀԿ-ին վստահել Արցախի ընտրությունների դիտարկումը

Սեպտեմբեր 01,2019 13:17

Կառավարության՝ օգոստոսի 22-ին կայացած նիստում որոշում կայացվեց դրամաշնորհային պայմանագրի հիման վրա գումար հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

Այս որոշումը քննարկումների և քննադատությունների առարկա դարձավ թե՛ լրատվամիջոցների, թե՛ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերերի համար։ Մտահոգություն առաջացնող գլխավոր հարցն այն էր, թե ինչո՞ւ է Կառավարությունը որոշել հենց այս երկու կազմակերպություններին վստահել ընտրությունների դիտարկումը։

Ի պատասխան այս հարցադրման՝ հարկ է նշել, որ կազմակերպությունների ընտրության ժամանակ հաշվի են առնվել վերջիններիս դիտորդական առաքելությունների կազմակերպման երկար տարիների փորձը, որը հանգուցային դեր է զբաղեցրել առնվազն երկու համապետական ընտրությունների դիտորդական առաքելություններում և առնվազն չորս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Հաշվի է առնվել այն, որ կազմակերպությունների կանոնադրական նպատակներից է ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացումը, դրանց որևէ կուսակցության կամ քաղաքական հոսքի չսատարումը, կազմակերպությունների ղեկավար մարմինների որևէ կուսակցության անդամ չլինելը, ՀԿ-ների՝ այլ պետություններում առնվազն երկու տարբեր համապետական ընտրություններում իրականացրած դիտորդությունը, վերջիններիս մոտ դիտորդական առաքելություն իրականացնելու մեթոդաբանության առկայությունը, ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման փաստը, դիտորդական առաքելությունների իրականացման գործում այլ ՀԿ-ների հետ համագործակցությունը։

Երկու այս կազմակերպությունների ընտրության համար հիմք է հանդիսացել նաև վերջիններիս ցանկությունը՝ Արցախի Հանրապետությունում բացելու մասնաճյուղեր։

Մեդիադաշտում հայտնված հաջորդ հարցադրումն այն էր, թե ինչու է ՀԿ-ներին նախատեսվում հատկացնել 33 668 000 դրամ դրամաշնորհ այն դեպքում, երբ նրանք տարբեր միջազգային կառույցների կողմից արդեն իսկ ֆինանսավորվում են։

Հարկ է նշել, որ միջազգային կազմակերպություններից տրվող ֆինանսական միջոցներով այս ՀԿ-ներն իրավասու չեն չճանաչված հանրապետություններում նմանօրինակ առաքելություններ իրականացնել։ Այն դրամաշնորհները, որոնք տրված են ՀԿ-ներին, նախատեսված են տարբեր այլ ծրագրերի համար, և կազմակերպությունները չեն կարող դրանք կիրառել ըստ նախասիրության։

Մեդիադաշտում տարածվել էր նաև այն տեսակետը, թե ՀՀ կառավարությունը որոշել է հենց այս կազմակերպություններին վստահել դիտորդական առաքելության իրականացումը, որպեսզի վերջիններս պաշտպանեն վարչապետի  Ամուլսարի շահագործման համար տարվող «պայքարում» և հակադիր տեսակետներ չարտահայտեն։

Ի պատասխան այս մեղադրանքների՝ հարկ է պարզապես նշել, որ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» արդեն իսկ հասցրել է մի քանի առիթներով իր դժգոհությունը հայտնել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու որոշման վերաբերյալ։

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30