Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը․ ինչպես և ամեն տարի, այս օրը ևս հիշարժան էր ու հուզիչ պահերով լի ոչ միայն նրանց համար, որոնք առաջին անգամ մուտք գործեցին դպրոց և ուսումնական այլ հաստատություններ, այլև բոլորիս, քանի որ սեպտեմբերի 1-ը մեզ մանկության հետ կապող ամենագունեղ թելերից մեկն է։