Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տեղեկություններ Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարից

Սեպտեմբեր 01,2019 10:30

Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes Sprinter» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած:

Պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.) և տուժել 16 ՀՀ քաղաքացի:

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:

Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առայժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում: Գայանե Բ.-ի և Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Աննա Ա.-ինը և Լենա Մ.-ինը՝ ծանր, մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը հաղորդեց, որ Թբիլիսի քաղաք է մեկնել 4 ավտոմեքենա (ռեանիմոբիլ)։

Սեպտեմբերի 1-ին, ժամը 08:38-ին տուժածներից Լենա Մ.-ն տեղափոխվել է ՀՀ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Աննա Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30