Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարաններում շուտով կրճատումներ կլինեն․ նախարար Պապիկյանի պարզաբանումը

Սեպտեմբեր 01,2019 00:06
marzpetaran

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գյումրիում մեկ անգամ ևս վերահաստատեց մարզպետարաններում սպասվող օպտիմալացման մասին դեռևս տարեսկզբին արված իր հայտարարությունը։

«Օր չեմ կարող ասել, բայց սեպտեմբերի առաջին տասնօրյակում զեկուցելու եմ «Տարածքային կառավարման մասին» նոր օրենքը, որի՝ Ազգային ժողովի հաստատումից անմիջապես հետո  մարզպետարաններում կսկսվի օպտիմալացման իմ խոստացած ծրագիրը, որն արդեն պատրաստ է։ Այնուամենայնիվ, դա կլինի օրենքին համապատասխան, այսինքն՝մարդիկ երկու ամիս առաջ կծանուցվեն դրա մասին և արդեն մրցութային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը, համապատասխան տվյալ մարզի իրական պահանջներին»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ ըստ օպտիմալացման ծրագրի, 30 տոկոս կրճատումներ են սպասվում։ Նախարարի՝ օպտիմալացման ծրագրի վերհիշեցումից հետո սթրեսային իրավիճակ է ստեղծվել  Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից շատերի մոտ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30