Ամենասկանդալային բռնցքամարտիկը սկսել է ավելի հաճախ այցելել թենիսի մրցաշարեր: US Open-ում նա երկրպագում է իր հայրենակից Սերենա Ուիլյամսին: Նրանք երկուսն էլ 21-րդ դարի ամենահաջողակ մարզիկներն են: Նրանք հանդիպել են ու միմյանց միջեւ ընդհանուր շատ բան տեսել. Երկուսն էլ գրոհել են բարձունքները՝ չունենալով տաղանդից բացի ոչինչ, երկուսն էլ չեմպիոնի բացառիկ բնավորություն ունեն եւ երկուսն էլ կարողանում են պաշտպանել իրենց. Մայքը՝ ռինգում, Սերենան՝ կորտում: Մայքը հիացած է Սերենայով ու աստվածացնում է նրան: US Open-ից առաջ Թայսոնը հույս է հայտնել, որ Ուիլյամսը հերթական տիտղոսը կնվաճի: Թենիսիստուհին Նյու-Յորքում արդեն անցել է 4-րդ շրջան:
Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ Թայսոնն ու իր տիկինը շրջագայում են ԱՄՆ-ի ողջ տարածքում եւ հետեւում թենիսի մրցաշարերին: Գաղտնիքը բռնցքամարտիկի դուստրն է՝ 10-ամյա Միլանը, որը հրապուրվել է թենիսով ու 2016-ին Սերենայի հետ սելֆի հաջողացրել: «Հիմա ես թենիսային հայրիկ եմ: Եթե Միլանը շարունակի նույն ոգով, ապա արդեն 2030-ին կխաղա Ուիմբլդոնում: Նա թենիսիստի տաղանդ ունի եւ ես նրան աջակցում եմ»,- հայտարարել է Երկաթե Մայքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ