Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։
Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահամններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ