Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնում է Բուլղարիա՝ մասնակցելու այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
ՀԲՖ ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Սոֆիայի ռինգում հանդես է գալու 8 տղա եւ 2 աղջիկ:
Տղաներ. 49 կգ քաշային կարգ՝ Ռուդոլֆ Գարբոյան, 52 կգ՝ Արթուր Ղազարյան, 56 կգ՝ Արթուր Շախպազյան, 60 կգ՝ Ռաֆայել Հակոբյան, 64 կգ՝ Գուրգեն Կակոյան, 69 կգ՝ Արսեն Գրիգորյան, 75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, գերծանր քաշային կարգ՝ Սարգիս Պողոսյան:
Աղջիկներ. 48 կգ քաշային կարգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան, 51 կգ՝ Արսինե Ծատուրյան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ