Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին հայհոյում ոստիկաններին. նախկին պատգամավորը շատ բան ունի ասելու

Օգոստոս 31,2019 16:17

ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը պնդում է, որ համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ իր որդին հայհոյում է ոստիկաններին, հրահրված միջադեպի արդյունք է:

https://www.facebook.com/asekose.am/videos/1216104888562169/?v=1216104888562169

«Եթե մոտիկից իմանայիք՝ ինչ է կատարվել, ուղղակի կզարմանաք, ինչ ցույց են տվել, 99 տոկոսը, բացի հայհոյանքներից, որ ինքը տվել է, մնացած ոչ մի բանից ինքը տեղյակ չէ. ցավալի է, հետո ես սաղ կանդրադառնամ»,- Aravot.am-ին ասաց Մուրադ Մուրադյանը: Նա վստահեցրեց, որ իր որդուն ոստիկանները սադրել են ու դրդել նման պահվածքի. «Ես չեմ ասում՝ ինքը հայհոյանք չի տվել, բայց թող ասեն՝ մարդուն ինչին են դրդել, ինչ են արել գլխին, բարի լինեն, թող ճիշտը ասեն»:

Նա չցանկացավ ասել, թե ինչ են, իր իսկ խոսքերով, որդու գլխին արել, միայն ասաց. «Կգա ժամանակը, հեռուստացույցով կասեմ, արխային, չիմանաք, թե ամեն մեկը հելել, իրեն դրել է բանի տեղ, վիստուպատ է լինում, թե հայհոյեց: Մարդուն տարել են՝ էն վիճակի մեջ են հասցրել, կամ ինքը մեկին խփե՞լ է, կամ դատարանը ինչի պետք է բաց չթողներ, բերել են մի  հատ միլիցա, ասում է՝ տեսել եմ, որ ինքը խփել է, ասում եմ՝ դե էդ անձին բերեք, էդ անձը չկա, ո՞ւմ է  խփել… ամոթ էլ էր, որ էդ տարան դատարան: Շատ բան ունեմ ասելու, էն որ ամեն մարդ հելնում, իր հերթին էշ-էշ դուրս է տալիս, թող բարի լինեն իրականությունն իմանան, նոր էշ-էշ դուրս տան»:

Հիշեցնենք, որ նախօրեին քննիչը Մուրադ Մուրադյանի որդուն՝ Նվեր Մուրադյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը մերժվեց: Ն. Մուրադյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031