Իտալիայի առաջատար RAI հանրային հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է ռեպորտաժ Հայաստանի ՏՏ ոլորտի մասին, որում Հայաստանն անվանվում է Կովկասի Սիլիկոնային հովիտ:
«Հայաստանը՝ ոչ մեծ երկիր Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի արանքում, արդեն մի քանի տարի իսկական բում է ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցությունների ոլորտում: Սահմանակցելով Թուրքիային և Ադրբեջանին՝ Հայաստանը չունի դիվանագիտական և առևտրային հարաբերություններ իր այդ երկու հարևանների հետ, իսկ հայկական անկլավ Լեռնային Ղարաբաղը փխրուն խաղաղություն է պահպանում Ադրբեջանի հետ: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով երկրի տեխնոլոգիական զարգացումը, որը Խորհրդային Միության ժամանակ ապահովում էր այնտեղ արտադրվող սպառազինության 20%-ը, վերջերս տեղափոխվեց ցանց և կիբերտարածություն»:
Ռեպորտաժում նշվում է, որ այսօր Երևանի մայրաքաղաքում ծաղկում են բազմաթիվ ստարտափեր և ընկերություններ, որոնք աշխատում են համացանցում, նրանց մի մասը իրենց ոլորտում համաշխարհային առաջատարներ են: Հենց այդ պատճառով հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի ՏԵղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2019-ը, որտեղ հանդիպում են ոլորտի փորձագետներն ու օպերատորները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ