Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորման հետքերով. կասեցվեց Գյումու «Դվին» ռեստորանի գործունեությունը

Օգոստոս 31,2019 12:20

Շիրակի դատախազ Կարեն Գաբիելյանը մեզ տեղեկացրեց, որ երեկ ժամը 22.00-ին սահմաններում ահազանգ է ստացել Գյումրու բժշկական կենտրոնից և ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցներից այն մասին, որ թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել անձինք:

Հիվանդանոցներ այցելած օպերատիվ խումբը պարզել է, որ սննդային թունավորում ախտորոշմամբ 39 անձինք, որոնցից 2-ը անչափահասներ են, «Դվին» ռեստորանային համալիրից են տեղափոխվել, նրանք մասնակցել են հարսանիքի: Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ անմիջապես դեպքին ներգրավվել է քննիչ, ստեղծվել է քննչական խումբ, քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` անտանգության պահանջներին չհամապասխանող ծառայություններ մատուցելը, ինչի արդյունքում 2 և ավելի անձանց առողջությանը պատճառվել է վնաս:

Կատարված զննությամբ ռեստորանային համալիրում գտնվող բոլոր սեղաններից վերցվել են բոլոր տեսակի սնունդներից նմուշառումներ, որպես մասնագետներ ներգրավվել են Գյումրու սննդի անվտանգության տեսչության և Սանէպիդի մասնագետները: Ըստ դատախազի, նախաքննության փուլում կպահանջեն նրանց կողմից կատարված հետազոտության արդյունքները: Նշանակվել են տարբեր փորձաքննություններ` դատաբժշկական, դատասննդային:

Դատախազը նաև տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը: Քննիչի կողմից կնիքվել են սառնարանների, խոհանոցների դռների և մուտքի դուռը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031