Այդուհանդերձ, ընդհանուր իզմի բացակայությունը չի նշանակում, որ տարբեր հոսանքներ, որոնք իշխանության բաղկացուցիչ մասն են կազմում, չունեն իրենց սեփական իզմերը»:
Նա ընդգծեց ամիսներ առաջ նշած մեկ այլ հանգամանքի մասին, երբ չէր բացառել, որ տարբեր թևերի առաջացման հետ մեկտեղ իզմերի մեջ ևս կարող է հակասություն առաջանալ.
«Ի վերջո, այդ հակասությունները սրվելու են՝ պայմանավորված ոչ միայն կոնկրետ խնդիրներով, այլև վարչապետի աննախադեպ բարձր վարկանիշի փոփոխման հանգամանքով: Արդեն չի լինելու էյֆորիկ վարկանիշ, և այդ վարկանիշի որոշակի նվազմանը զուգընթաց իշխանության տարբեր թևեր սկսելու են միմյանց հետ էլ ավելի ակտիվ հակամարտել: Հակամարտելու են իշխանության շատ կոնկրետ լծակների համար:
Խոսքը միայն պաշտոնների մասին չէ, այլ նաև ֆինանսական հոսքերի, ուժային կառույցների: Կան նաև քաղաքացիական հասարակության հոսանքներ, որոնք ոչ միշտ է, որ ներսից են կառավարվում:
Կարդացեք նաև
Ըստ այդմ՝ իրենց արտաքին հովանավորների շահերն էլ են փորձելու սպասարկել, իսկ այդ շահերը, հավանաբար, ոչ միշտ են համընկնելու իշխանության քաղաքական թևի շահերի հետ»:
Իշխանության տրոհման, ստվերային գործընթացների ի հայտ գալու խնդրում, ըստ մեր զրուցակցի, առաջնային դեր ունեցավ ոչ թե Ամուլսարի հարցը, այլ Ստամբուլյան կոնվենցիան: Նրա խոսքով, կան նաև մի քանի հարցեր, որոնք առաջիկայում ևս այդ դերն են ունենալու, որոնցից մեկն Արցախի հարցն է, ինչպես նաև Արցախում սպասվելիք ընտրությունները:
Իսկ թե իշխանության համար այս գործընթացներն ի՞նչ հետևանք կունենան, քաղտեխնոլոգը նախ նկատում է. «Դժվար է ասել, թե իշխանությունն ինչպես է ընկալում, գնահատում իրավիճակը, որովհետև, ընդհանուր առմամբ, մեկուկես տարին ցույց տվեց, որ իշխանություն հասկացությունը և Նիկոլ Փաշինյան երևույթը շատ տարբեր բաներ են:
Ամբողջ իշխանությունը բավականին ամորֆ մի բան է, որն ամեն ինչ անում է, որ ոչինչ չանի ու ամեն ինչ թողնի նույն Ն. Փաշինյանի որոշմանը: Այսինքն, իշխանությունը փորձում է խուսափել պատասխանատվությունից և այն թողնել Ն. Փաշինյանի վրա:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում