ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվեց Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցից: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի էր տվել Սյունիքի նախկին մարզպետ, իր հարեւան Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին:
Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել:
Ըստ ամենայնի, հարեւանները ամեն դեպքում որոշել են հանդիպել ու ընդհանուր հայտարարի գալ: Մեզ հայտնի դարձավ, որ Խաչատուրովի պաշտպանները 2019 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հրաժարվել են ներկայացրած հայցից եւ խնդրել են կարճել քաղաքացիական գործի վարույթը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում