Առաջին դասարանցիների առցանց հերթագրման գործընթացը մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների մոտ. լուծում, սակայն այդպես էլ չի գտնվում:
Այսօր՝ սեպտեմբերի 1-ից մեկ օր առաջ, մի շարք երեխաներ չեն կարող դպրոց հաճախել հատկապես փոքր Կենտրոնում: Բանն այն է, որ առցանց գրանցման ծրագիրը խափանված է եղել եւ անգամ գրանցման հայտարարությունից 3 օր անց տեղերը փակել է՝ անհնար դարձնելով գրանցումը: Ու մարդիկ կան, որոնք ունեն մեկ երեխա, որ սովորում է, օրինակ, Չեխովի կամ Չարենցի անվան դպրոցներում, երկրորդ երեխային չեն կարողացել գրանցել նույն դպրոցում ու ստիպված են տանել նախարարության առաջարկած հեռավոր՝ օրինակ, Փարաքարի, Ավանի դպրոցներից մեկը:
Ստացվում է, որ ծնողը պետք է առավոտյան արթնանա, մի երեխային տանի Կենտրոնի դպրոց, մյուսին՝ Փարաքար, հետո վերադառնա աշխատանքի առանց ուշանալու: Համաձայնեք, մեղմ ասած, դժվար է: Էլ չասած, որ երեխաները կապված են իրենց քույրերի եւ եղբայրների հետ, եւ դժվար է նրանց բաժանել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում