Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մենք վճռական իշխանություն ունենայինք․ «Հրապարակ»

Օգոստոս 31,2019 10:40

Շուրջ մեկ տարի տեւած սպասումներից հետո պարզվեց` Ամուլսարի հանքի շահագործման հարցում մենք դեռեւս ելման կետում ենք։ Այսինքն՝ խնդրի լուծման ուղղությամբ մեկ սանտիմետր անգամ առաջ չենք շարժվել այս մեկ տարում։ Նորից «Լիդիանը» հույս ունի, որ հանքի շահագործման ճանապարհին եղած խոչընդոտները ուր որ է վերացվելու են, եւ իրենք շարունակելու են բնականոն գործունեությունը։ Նորից բնապահպան-ակտիվիստները համոզված են, որ իրենք հաղթել են, եւ հանքը չի շահագործվելու՝ «Ամուլսարը մնալու է սար»։ Կողքից դիտողին կթվա, թե սա Ղարաբաղի հարցի նման մտել է փակուղի, որտեղ կողմերը ոչ մի զիջման գնալու մտադրություն չունեն, եւ երկու կողմն էլ վստահ է, որ ինքն է հաղթել։

Եվ ամբողջ պատճառն այն է, որ հարցը ժամանակին եւ արագ լուծելու փոխարեն մենք այն հետաձգեցինք, ձգձգեցինք, խուսափեցինք պատասխանատվությունից եւ արագ ու կտրուկ քայլերի գնալուց։ Եթե 90-ականներին մենք վճռական իշխանություն ունենայինք եւ այս կամ այն կերպ Արցախյան հարցը լուծելու կամք, այսօր մեր երկիրը բոլորովին այլ սահմանագծում կլիներ։

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Իսկ ես կասեի՝եթե մենք ազգովի իմանայինք ինչ ենք ուզում՝կունենայինք:Եթե չգիտենք ինչ ենք ուզում,որտեղից? ունենանք….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031