Ի սկզբանե պարզ էր, որ Ամուլսարի խնդրի լուծումը կախված է միայն մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, եւ այդ որոշումը կլինի զուտ քաղաքական. փորձաքննություն, ՇՄԱԳ, «Էլարդ», կառավարվող ռիսկեր եւ այլն՝ դրանք այդ որոշման, այսպես ասենք, «դիզայնն» են: Սկզբից վարչապետը հակված էր ասել «այո» հանքի շահագործմանը, բայց այժմ, զգալով հայաստանցիների ակտիվ բացասական վերաբերմունքը, հակվում է «ոչ»-ի կողմը: Այդպիսով, միանշանակ է, որ նույն քաղաքական որոշման հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիանից» պահանջելու է եւս մեկ փորձաքննությունը, եւ հարցը հետաձգվելու է մի քանի ամսով: Էջը դրանով փակվելու է, կրքերը ժամանակավորապես հանգստանալու են, հասարակությունը դարձյալ կկենտրոնանա նախկիններին պատժելու «հավերժ» թեմայի վրա:
Ասեմ, որ ինքս ջատագովը չեմ այդպիսի բարձրության վրա, բնակավայրերին եւ հատկապես առողջարանին այդքան մոտիկ գտնվող բաց հանքի շահագործման: (Իհարկե, «աղետի» եւ «հայ ժողովրդի կործանման» մասին կանխատեսումները խիստ չափազանցված են, սակայն այդ հիստերիան լուրջ ազդեցություն է թողնում նաեւ մտածող մարդկանց վրա): Եթե կառավարությունը տարբերակ ունի «ցրելու» այդ խնդիրը, բնականաբար, պետք է այդպես էլ անի: Բայց մտավախությունս այն է, որ կառավարությունները հաշվում է ոչ թե ընդունվելիք որոշուման «պլյուսների» եւ «մինուսների» հաշվեկշիռը, այլ իր վարկանիշի միավորները, որոնք, բնականաբար, պակասելու են ոչ «ժողովրդահաճո» որոշում կայացնելու դեպքում:
Եվ ինչո՞ւ միայն կառավարությունը: Գրեթե ոչ մի կուսակցություն չուզեցավ «միավորներ կորցնել» Ամուլսարի հարցում եւ հանդես գալ բանական փաստարկներով, տուրք չտալ հիստերիային ու պոպուլիզմին: Բացառություն էին «Հանրապետությունն» ու «Ժառանգությունը»: Գրեթե ոչ մի պատգամավոր չցանկացավ հաշվարկել հանքի շահագործման դրական եւ բացասական կողմերը: Բացառություն էին «տնտեսական բլոկի» պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանը, Հայկ Գեւորգյանը: Չեմ ասում՝ նրանք ճիշտ են կամ սխալ:
Ասածս այն է, որ ժողովրդավարության պայմաններում իշխանություններին «քլնգելու» համար խիզախություն պետք չի: Քաղաքացիական արիություն է պահանջում ոչ պոպուլիստական բաներ ասելը եւ դրա համար թուքումուր ուտելը: Հատկապես դա վերաբերում է մտավորականներին: Թող ինձ ներեն «ժողովրդական մարդիկ», բայց ինձ թվում է, մտավորականը պետք է մի քիչ սնոբ լինի:
Կարդացեք նաև
…Չգիտեմ ինչու, հիշեցի այն ժամանակները, երբ ժողովուրդը շատ էր սիրում Տիգրան Կարապետովիչի «գեղջկական շոուները»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ցանկացած նոր խնդիր՝ շատ լավ առիթ է օրենք ստեղծելու համար: Վաղը, երբ մեր հետնորդները կփորձեն հասկանալ մեր այսօրվա որոշումների տրամաբանությունը, նրանք կբարձրացնեն ոչ թե սրա նրա կարծիքը, այլ կնայեն թե ի՞նչ օրենքի համաձայն է այդ որոշումը կայացվել: Օրենքը գիտության նման բան է, կան անհերքելի աքսիոմներ ու պոստուլատներ՝ սա մեր Անկախության հռչակագիրն է, սրա վրա հիմնված թեորեմներ ու լեմաներ՝ Սահմանադրություն, օրենքներ, ակտեր: Նախքան օրենք ընդունելը, այն պետք է անցնի բոլոր փորձաքննությունները՝ սկսած Անկախության հռչակագրից վերջացրած վերջին նորմատիվային ակտերը՝ որոնք էլ նեղ մասնագիտական՝ երկրաբանական, բժշկական ու մնացած մասնագիտությունների օրենքներին են համապատասխանում: Վերջնական իմաստը նա է, որ իննսուն ու ավել տոկոս խորհրդատվական խոսքը պետք է լինի համակարգչինը, իսկ իսկ մնացած տասը տոկոսն ու որոշում կայացնելու իրավունքը տրվի մասնագետ դատավորին: