Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսանիքավորների զանգվածային թունավորում Գյումրու Դվին ռեստորանում

Օգոստոս 30,2019 23:50

Գյումրու Դվին ռեստորանում, որտեղ նշվել է Արագածոտնի մարզի բնակիչներից մեկի հարսանեկան արարողությունը, քիչ առաջ զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Թունավորվել են մոտ 40-ի հոգի, մեծամասամբ երեխաներ և կանայք, նրանց  տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն, հակատուբերկուլյոզային հիվանդանոց:

Այս մասին մեզ ահազանգել էին հարսանիքավորները: Մենք ականատես եղանք, որ հիվանդանոցի միջանցքներում տեղ չկա, Դվին հյուրանոցի տարածքում այս պահին աշխատում են ոստիկանները, նրանք ահազանգով ժամանելով դեպքի վայր, հարս ու փեսային չեն թույլատրել կտրել տորթը:

Հարսանիքավորների ենթադրմամբ՝ իրենք թունավորվել են կամ ճտից, կամ սալաթից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031