Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Օգոստոս 30,2019 22:11

Քիչ առաջ ավարտվեց Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ-ի և Գագիկ Խաչատրյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյան) ժամը 13.00-ից մեկնարկած և շուրջ 9 ժամ տևած դատական նիստին դատարանը որոշեց կալանավորել Գագիկ Խաչատրյանին և բավարարել ԱԱԾ միջնորդությունը:

Հիշեցնենք՝ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար: Օգոստոսի 27-ին նա ձերբակալվել է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031