Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 18 հիմնական նկատառում, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են

Օգոստոս 30,2019 20:22

Կոռուպցիայի դեմ պայքարն ամրապնդում է մարդու իրավունքների համակարգը. Արման Թաթոյանը մասնակցել է ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին

Այսօր  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին: Նիստի ընթացքում Արդարադատության նախարարը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ լրամշակված նախագիծը: Այդ նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 18 հիմնական նկատառում, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են:

Նիստի ընթացքում Արման Թաթոյանը խոսել է Ռազմավարությամբ նախատեսվող ինստիտուցիոնալ համակարգի մասին: Նա նշել է, որ Ռազմավարության նախագծի այս տարբերակը ենթարկվել է էական լրամշակման՝ կարեւորելով երաշխավորելը նախագծով առաջարկվող Հակակոռուպցիոն կոմիտեի անկախությունը քաղաքական որեւէ մարմնից կամ որեւէ տեսակի քաղաքական ազդեցությունից: Խոսքն առաջին հերթին վերաբերում է հանցավորության դեմ պայքարի ոլորտին: Ռազմավարությամբ նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեւավորվելու է ներկայում գործող քննչական մարմինների գործառույթների վերաբաշխման հիման վրա: Այս առնչությամբ Պաշտպանը կարեւորել է, որպեսզի խոշտանգման գործերը շարունակի քննել Հատուկ քննչական ծառայությունը՝ որպես անկախ քննչական մարմին:

Պաշտպանը նաեւ խոսել է Ռազմավարությամբ նախատեսվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հարաբերակցության մասին:

Նիստին քննարկվել է նաեւ հայտարարագրերի ներկայացման, Ռազմավարության ընդունման դեպքում դրա հիման վրա նախատեսված միջոցառումների հանրային իրազեկման աշխատանքների կարեւորությունը եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանը կարեւոր է համարում իր մասնակցությունը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերին, ինչը հնարավորություն է տալիս անմիջական մասնակցությամբ ներկայացնել առաջարկներ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վերաբերյալ՝ հաշվի առնելով կոռուպցիայի համակարգային բացասական ազդեցությունը մարդու իրավունքների համակարգի եւ իրավունքի գերակայության վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031