Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն նախաձեռնելու է բանակցություններ

Օգոստոս 30,2019 19:01

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԿ-Ն ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍԵԼՈՒ

Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 29-ին՝ ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ընդլայնված նիստ, որի արդյունքում հրապարակվել է հետեւյալ հայտարարությունը.

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

ՀՅ Դաշնակցությունը` նկատի ունենալով արտաքին և ներքին մարտահրավերները, համոզված է, որ Արցախի առաջընթացի երաշխիքը՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձեւավորումն է:

Ի կատարումն ՀՅ Դաշնակցության Արցախի Շրջանային ժողովի որոշման՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 10-ից խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հետ նախաձեռնելու է բանակցություններ՝ ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ, որի արդյունքները կհրապարակվեն

Բանակցությունների նպատակն է՝

– Ուսումնասիրել ազգային միասնական օրակարգ ձեւավորելու միջոցով նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու հնարավորությունը,

– Համաձայնեցնել և ամբողջացնել ազգային միասնական օրակարգի հիմնադրույթներն ու առաջնահերթությունները, երկրի զարգացման ռազմավարական հիմնական ուղղությունները,

– Հստակեցնել նախագահի համաձայնեցված թեկնածուով քաղաքական համախոհության ձևավորման սկզբունքներն ու դաշտը,

– Բանակցությունների արդյունքներն ամրագրել համապատասխան հուշագրով:

Բանակցություններում ՀՅ Դաշնակցության կողմից առաջարկվող օրակարգն ընդգրկում է հետեւյալ առաջնահերթությունները.

– Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապահովել Արցախի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը,

– Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը,

– Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,

– Կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը,

– Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,

– Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետեւողական իրականացումը,

– «Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանական համակարգի կատարելագործումը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031