Այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռը, որը պապիկի անունն է կրում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում ուսանելու կրթաթոշակի հավաստագիր ստացավ «Իմ քայլը» հիմնադրամից: Տեր-Պետրոսյանը Լոնդոնում սովորելու է տնտեսագիտություն մասնագիտությամբ:
Կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցում էր վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Տեր-Պետրոսյանից բացի հավաստագրեր ստացան եւս 53 երիտասարդներ:
Ի սկզբանե կրթաթոշակի համար 90 դիմում է եղել, նրանցից ընտրվել է 54-ը: Այս հավաստագրերով երիտասարդները հնարավորություն են ունենում 8 երկրների լավագույն համալսարաններում կրթություն ստանալ՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, ԱՄՆ, Սինգապուր, Շվեյցարիա, Ավստրալիա եւ այլն: Եթե անցյալ տարի 517 հազար դոլարի կրթաթոշակ են տրամադրել հիմնադրամից, այս տարի այդ թիվը կանցնի 1 մլն-ը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ