Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ աշակերտներին. «Այսօր շատ մարդիկ են ասում, որ ունեն բարձրագույն կրթություն, բայց կյանքի որակը լավը չէ»

Օգոստոս 30,2019 17:29

«Սա լավ առիթ է խոսելու գիտելիքի եւ կրթության մասին, որովհետեւ հույս ունեմ՝ բոլորս տեսնում եք, որ այսօրվա ՀՀ-ում մեր կառավարության համար կրթությունը կարեւորագույն առաջնահերթություն է»,-այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա Բաղրամյան 26-ում հյուրընկալել է «Կենգուրու» եւ «Մեղու», «Ռուսական արջուկ» մրցույթների հաղթողներին, 2018-2019թթ. ուսումնական տարվա ոսկե մեդալակիրներին:

«Մենք՝ ՀՀ-ն, ժողովրդավարական պետություն է, ազատ եւ հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի կրթության հետ: Կապն այնքանով է, որ ՀՀ-ն այլեւս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, այլ ղեկավարում են քաղաքացիները: Իսկ քաղաքացի լինել՝ նշանակում է ի վիճակի լինել կայացնել որոշումներ, կրել պատասխանատվություն որոշումների համար»,-համոզմունք հայտնեց վարչապետը:

Իր ընկալմամբ՝ կրթությունն ամենակարեւոր բաղադրիչն է կառավարելու եւ տնօրինելու սեփական կյանքը, կայացնելու որոշումներ եւ կրելու դրանց պատասխանատվությունը: «Այսօր էլ ՀՀ-ում շատ է խոսվում մարդկանց կյանքի որակի մասին, բայց պետք է շատ հստակ ուղերձ հղենք մեր երիտասարդությանը, որ լավ որակի կյանք ունենալու միակ երաշխիքը կրթությունն է: Հասկանում եմ՝ այսօր շատ մարդիկ կարող են ասել, որ մենք ունենք բարձրագույն կրթություն, բայց կյանքի որակն այնքան էլ լավը չէ»,-նկատեց Փաշինյանը, ապա հավելեց,-«Կրթություն չի նշանակում դիպլոմ: Կրթությունը դիպլոմը չէ: Այն ոչ միայն դիպլոմն է, այլեւ մի գործընթաց, որը մարդուն պետք է ուղեկցի ողջ կյանքում՝ դպրոցից առաջ եւ հետո, բուհից առաջ եւ հետո»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ կառավարության կարեւոր անելիքներից այն է, որ ամեն երեխա եւ երիտասարդ իր կրթությունը շարունակելու հնարավորություն ունենա. «Քանի դեռ մարդը կա, կրթությունը պետք է դառնա նրա հիմնական առանցքային անելիքը»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/412994036089017/?notif_id=1567152198930843&notif_t=live_video_explicit

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031