Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծին է դիմել Երեւանի Արտաշիսյան 60 հասցեի բնակիչներից մեկը՝ տրամադրելով շենքի բակում եւ հարակից տարածքներում բնակվող շներին պատկերող տեսանյութեր:
Նա մեզ տեղեկացրեց՝ վերջերս հեռուստաեթերով շենքի որոշ բնակիչներ բողոքել են, թե այդ անտուն շները հարձակվում են մարդկանց վրա: Մեզ դիմած բնակիչը տեսանյութերի միջոցով ցանկանում է փաստել, որ շներն իրականում ագրեսիվ չեն, պարզապես, նրա խոսքով, ոմանք ուզում են ազատվել նրանցից:
Մեզ դիմած քաղաքացին նաեւ տեղեկացրեց, որ շները ստերջացված են, պատվաստված, եւ այդ մասին են փաստում նրանց ականջների համարակալները:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ