Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ուսանողներ․ բացահայտել ենք արտագրության տասնյակ դեպքեր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատություններում

Օգոստոս 30,2019 15:15

Հարգելի պարոն Հարությունյան,

տեսնելով, թե ինչ մեծ անարդարություն տեղի ունեցավ պարոն Ռուբեն Հայրապետյանի հետ մի համակարգում, որտեղ նա թե՛ գիտական և թե՛ մասնագիտական որակներով անհամեմատ բարձր է իրեն վատաբանող կեղծ արժեքներով մարդկանցից, մենք՝ ուսանողներս և շրջանավարտներս, ամեն ինչ անում և անելու ենք, որպեսզի վերականգնվի արդարությունը։ Ընդամենը երկու օրվա ընթացքում մեր շարժման շրջանավարտների հետ միասին ուսումնասիրելով ռեկտորի ժ/պ Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։

Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ասենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչման համար: Ի դեպ, եթե պարոն Հայրապետյանին մեղադրում էին հին համակարգում որոշ թարգմանված հատվածներին հղումները բաց թողնելու մեջ, ապա  այս դեպքում գործ ունենք մկնիկի 4 հարվածով կատարված copy paste-երի հետ՝ նույն լեզվով։ Տիկին Գալոյանը շտապել էր հեռացնել իր գիտական աշխատանքների ցանկը համալսարանի կայքից, սակայն մենք համացանցից կարողացանք գտնել դրանց մի մասը և անցնել գործի։ Մենք որևէ կերպ չենք ուզում վնասել տիկին Գալոյանին և նրա հեղինակությանը։

Ընդհակառակը, կարծում ենք, որ նույնիսկ այս աչք ծակող արտագրությունները կուրսային աշխատանքից և այլ աղբյուրներից միայն իր մեղքը չի եղել։ Եվ դրա համար այս պահին հրապարակում ենք միայն 3 դեպք՝արդեն իսկ բացահայտված տասնյակ դեպքերից։

Համոզված ենք, որ այս անհասկանալի հիմքով ամեն շաբաթ նոր ռեկտոր փոխելու փոխարեն, պետք է ավելի խորքային մոտենալ հարցին․հայտարարել, որ դա համակարգային խնդիր է եղել, նաև վստահել բոլորիս, որ այդ վատ համակարգում Ռ. Հայրապետյանը լավագույնն է եղել բոլոր առումներով։ Ընդ որում, պարոն Հայրապետյանը ի զորու է նախկին համակարգում նույնիսկ իր ունեցած բացթողումները հաշվի առնելով՝ ստեղծել լրիվ նոր համակարգ բոլորիս համար, ինչը բազմիցս ապացուցել է գործնականում։ Մենք չենք կարող հանդուրժել, որ արատավորվի լավագույնի անունը, այն դեպքում, երբ շատ տգետ ու կաշառակեր դասախոսներ առիթից օգտվում են և սեփական շահերը առաջ տանում։

Պարոն նախարար, մենք Ձեզ ճանաչում և հարգում ենք նախևառաջ պարոն Հայրապետյանի շնորհիվ, լիովին վստահում ենք նրան և հետևաբար հավատացել ենք նաև Ձեզ։ Համոզված ենք նաև, որ միայն իմաստուն մարդիկ են ունակ վերանայել սեփական որոշումները։ Խնդրում ենք մի՛ կոտրեք մեզ, մեր հիասթափությունը շատ մեծ է լինելու, լսե՛ք մեր ձայնը, ընդունեք, որ բոլորի մոտ են նման խնդիրներ բացահայտվելու և հետ բերեք Ռ. Հայրապետյանին։ Մենք մեծ հույս ունենք, որ պարոն Հայրապետյանը դեռևս վերջնականապես հիասթափված չէ, և կհամաձայնվի հետ վերադառնալ։

Խնդրում ենք նաև բավարարվել ուղարկվող այս մի քանի փաստերով, որպեսզի մենք ստիպված չլինենք շարունակել այս տհաճ գործը և պարզապես վառենք ու դեն նետենք մնացած բոլոր փաստերը՝ ավելի չվնասելով տիկին Գալոյանին։

ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ

 

Դեպք 1-ի հղումներ

https://bit.ly/30MDM90

https://bit.ly/2ZHCNFS

Դեպք 2-ի հղումներ

https://bit.ly/30Jsjah

https://bit.ly/2LguFXE

Դեպք 3-ի հղումներ

https://bit.ly/2NBgSxD

https://bit.ly/30JTVfb

Հ. Գ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների հաղորդագրությունների վերաբերյալ չեմ ուզում պատերազմի մեջ մտնել նրանց հետ լրատվական դաշտում, հակված եմ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն քննության առարկա դարձնի այս հարցը, և այն փակվի: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել անգամ գիտական հոդվածների օրիգինալության աստիճանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ անդրադառնալով ՀՊՏՀ ուսանողների նամակին։

«Դրանք գիտական հոդվածներ են, որոնք հրապարակվել են Cyberleninka կայքում, որը նախքան հոդվածի հրապարակումը ստուգում է օրիգինալության աստիճանը: Եթե դուք ինքներդ ուսումնասիրեք, թե որքան է օրիգինալության աստիճանը, ապա կտեսնեք, որ դրանք միջազգային ստանդարտներին համապատասխան են: Հոդվածներից մեկի օրիգինալության աստիճանը 95 տոկոս է, մյուսինը՝ 92 տոկոս, իսկ կուրսային աշխատանքի այսպես ասած՝ «հարթ քոփին» էլ ես ունեմ, առաջին դեպքի հետ կապված առկա է գիրքը, որին կատարված է հղումը:

Ես չեմ ուզում պատերազմի մեջ մտնել լրատվական դաշտում, հայտարարություններով հանդես գամ, ես կանտեսեմ այդ ամենը»,-ասաց Դիանա Գալոյանը:

Հարցին, թե Բարձրագույն որակավորման կոմիտեն քննության հարց դարձնելո՞ւ է իր այդ աշխատանքներն ու ուսանողների վկայակոչումները, Դիանա Գալոյանն արձագանքեց. «Ես տեղյակ չեմ, բայց ես հակված եմ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անցկացնի քննություն, որ մեկընդմիշտ փակենք այս թեման, հակառակ դեպքում հիմա ամեն մի տողի, էջի ու հղման համար պետք է հոդվածներ լինեն, իրենց նպատակը լրիվ այլ է, աղմուկն է և ուրիշ ոչինչ:

Վերջին անգամ եմ պատասխանում նման հերյուրանքների, որոշ լրատվամիջոցների հրապարակումների, որովհետև նման հրապարակումներն այլ նպատակ են հետապնդում: Բայց կրկնում եմ, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել իմ գիտական հոդվածների օրիգինալության աստիճանները, դրանք չեն անցնում միջազգային ստանդարտներով սահմանված 10 տոկոսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031