Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան

Օգոստոս 30,2019 15:07

ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկել է ակցիա «Բիզնեսին ընդառաջ», որը կտևի մինչև 31.12.2019թ.

Ակցիայի շրջանակներում Բանկի հաճախորդներ հանդիսացող իրավաբանական անձիք և անհատ ձեռներեցները կարող են ձևակերպել անգրավ բիզնես վարկեր մինչև 7 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 6-ից մինչև 48 ամիս մարման ժամկետով: Առաջին 6 ամսվա համար հաճախորդին տրամադրվում է արտոնյալ տոկոսադրույք` 10  %, իսկ սկսած 7-րդ ամսից տոկոսադրույքը ավտոմատ կերպով կփոփոխվի և կբարձրանա մինչև 17%, ինչը համապատասխանում է Բանկում գործող տոկոսադրույքին:

Վարկերը կարել է ձևակերպել Բանկի բոլոր մասնաճյուղերում: Վարկի որոշման կայացման և ձևակերպման ընթացքը տևում է մինչև 8 ժամ:

Տվյալ ակցիայից օգտվել կարող են ինչպես նոր այնպես էլ գործող հաճախորդները, որոնք ցանկանում են ձևակերպել նոր վարկ:

Թողարկելով «Բիզնեսին ընդառաջ» ակցիան ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը և թեթևացնում է նրանց ֆինանսական ծանրաբեռնվածությունը:

«Բիզնեսին ընդառաջ» ակցիայի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031