Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր դիվանագիտական ներուժը թույլ է տալիս միջազգային դաշտում առաջ բերելու հարթակներ, որտեղ մեր դերակատարներին կարող ենք կապել իրենց հնարավոր գործընկերների հետ. Զոհրաբ Մնացականյան

Օգոստոս 30,2019 13:33

ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել «Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում» խորագրով քննարկումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներ և գործարարներ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում նշել է․«Մեր դիվանագիտական ներուժը հնարավորություն տալիս է՝ միջազգային դաշտում, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում առաջ բերելու համապատասխան հարթակներ, որտեղ մեր դերակատարներին լավագույնս կարող ենք կապել իրենց հնարավոր գործընկերների հետ: Մենք վերափոխում ենք ամբողջ մոտեցումը, որպեսզի առաջնային դերն այստեղ փոխանցենք անմիջական դերակատարներին»:

Տիգրան Խաչատրյանը գործարարներին և դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է․ «Իմ գործընկերոջ հետ քննարկումներ ենք նախաձեռնել արտաքին տնտեսական հարցերում հաղորդակցման բարելավման վերաբերյալ։ Առանց ճիշտ հաղորդակցման, մեր նպատակների, առկա հնարավորությունների և կարիքների վերաբերյալ տեղեկատվության  արդյունավետ փոխանակման՝ չենք կարող ներդաշնակեցնել մեր գործողությունները և ստանալ շոշափելի արդյունքներ՝ ավելացնելու ներդրումների ծավալները և արտաքին շուկաներում լավագույնս իրացնելու Հայաստանում ստեղված նյութական և ոչ նյութական արտադրանքը»:

Քննարկման ընթացքում գործարարները և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել օտարերկրյա ներդրողների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման, երկրի ներդրումային և զբոսաշրջային ներուժի վերաբերյալ տեղեկատվական բազայի բարելավման և հաղորդակցությանն առնչվող մի շարք հարցերի առնչությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031