Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության աշխատակից Արամ Նասիբյանն իր հոր ու եղբոր հետ ծեծի է ենթարկել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչների. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 30,2019 13:21

Սույն թվականի հունիսի 23-ի երեկոյան՝ ժամը 23:00–ի սահմաններում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանության աշխատակից Արամ Նասիբյանն իր հոր ու եղբոր՝ Յուրիկ եւ Դավիթ Նասիբյանների հետ ծեծի է ենթարկել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչներ Մհեր Նասիբյանին, հարվածներ հասցրել նրա 80-ամյա տատին, մորը եւ կնոջը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ահազանգել է ծեծի ենթարկված քաղաքացու մայրը՝ Կարինե Նասիբյանը։

Վերջինս մեր զրույցում պատմեց, որ նույն օրը երեկոյան իր որդին եւ նրա կինը մեքենայով ուղեւորվելիս են եղել իրենց տուն։ Ղեկին եղել է Մհեր Նասիբյանի կինը։ Նրանց հետեւից մեքենայով ընթացել է իրենց հարեւան 63-ամյա Յուրիկ Նասիբյանը, որը նաեւ հեոու ազգակցական կապ ունի Մհեր Նասիբյանի ընտանիքի հետ։ Ըստ մեր զրուցակցի՝ Յուրիկ Նասիբյանը նեղ ճանապարհին անդադար հնչեցրել է մեքենայի ազդանշանը՝ փորձելով վազանց կատարել, եւ այդ ընթացքում շեղել էր դիմացից ընթացող վարորդի ուշադրությունը, որովհետեւ վերջինս որեւէ խախտում չի արել եւ շատ հանգիստ է երթեւեկել։ Քանի որ ճանապարհի այդ հատվածում չի եղել վազանց կատարելու համար անհրաժեշտ տարածք, Յուրիկ Նասիբյանը սկսել է հայհոյանքներ հնչեցնել՝ դուրս նայելով մեքենայի պատուհանից։ Ընդ որում՝ Մհեր Նասիբյանի մեքենայում, եղել են նաեւ անչափահաս երեխաներ։

Մեքենայում եղած մարդիկ հարազատներին պատմել են, որ մինչեւ այդ նեղ ճանապարհին հասնելը՝ Յուրիկ Նասիբյանը վազանցի հնարավորություն ունեցել է, բայց չի կատարել, այլ ձորին մոտ նեղ ճանապարհահատվածում սկսել է ազդանշաններ տալ։

Մհեր Նասիբյանի քրոջ 12-ամյա որդին հարազատներին պատմել է, որ այդ իրավիճակում իր քեռին՝ Մհերը, կանգնեցրել է մեքենայի ընթացքը, դուրս եկել եւ փորձել ցուցաբերած վարքի համար պարզաբանում պահանջել Յուրիկ Նասիբյանից։ Վերջինս միանգամից հարձակվել է Մհեր Նասիբյանի վրա, քաշքշել նրան, կրկին հայհոյանքներ հնչեցրել։ Այդ ընթացքում Յուրիկ Նասիբյանը հետեւից ձեոքերով ամուր բոնել է իր որդուն, վերջինս էլ ինքնապաշտպանության նպատակով արմունկներով հարվածել է Յուրիկ Նասիբյանին, որն էլ սայթաքել ու ընկել է:

Ինչպես պատմեց մեր զրուցակիցը՝ Կարինե Նասիբյանը, իր որդին չի հասկացել, թե ինչու է Յուրիկ Նասիբյանն իրեն այդ կերպ պահել: Մհեր Նասիբյանն այդ պահին խնդրել է երեխաներին հասցնել տուն, հետ գալ՝ խնդիրը հասկանալու։ Երբ նստել է ղեկի առաջ, Յուրիկ Նասիբյանը պատուհանից բոնել է նրա ձեռքերը, որպեսզի չկարողանա տեդից շարժվել։ Կարինե Նասիբյանը պատմեց, որ իր որդին երեխաներին տուն է բերել, եւ մոտ 2-3 րոպե անց Յուրիկ Նասիբյանն իր ոստիկան որդի Արամ Նասիբյանի, մյուս որդու եւ կնոջ՝ Անահիտ Ղազանչյանի հետ ներխուժել է իրենց տան դարպասներից ներս եւ միանգամից հարձակվել Մհերի վրա, գցել գետնին եւ սկսել հարվածներ հասցնել։ Երբ ինքը փորձել է կանխել հարվածները, իրեն պահել է Նասիբյանի կինը, իսկ որդին, որը ոստիկան է, ոտքով ուժեղ հարված է հասցրել Մհեր Նասիբյանի 80-ամյա տատին՝ Քնարիկ Յարալյանին, ինչից վերջինս վնասվածքներ է ստացել:

ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031