Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեւէ ամենալավ բանակցված փաթեթը» նախատեսում էր ազատագրված տարածքների վերադարձ՝ ԼՂՀ ցանկացած կարգավիճակ ճանաչելու Ադրբեջանի պատրաստակամության դիմաց. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 30,2019 12:56

ՀՀԿ առանցքային դեմքերից մեկը շատ էր նեղվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունից, թե ինքը դառնացած է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նախորդ իշխանություններից ստացած ժառանգությունից։ Եվ նեղվելով՝ փորձել էր հակադարձել, թե «ինչո՞վ եք դառնացած, նրանով, որ ստացել եք որպես ժառանգություն երբեւէ ամենալավ բանակցված փաթե՞թը, որ ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություննե՞րը», եւ այլն։

Քանի որ այս ձեւակերպումներն ակնհայտորեն արտահայտում են Սերժ Սարգսյանի վերաբերմունքն արտաքին քաղաքականության ոլորտում իր իսկ թողած խայտառակ ժառանգության նկատմամբ, արժե դրանց անդրադառնալ ավելի հանգամանորեն։ Սկսենք առաջին կետից։ Եթե չենք սխալվում՝ «երբեւէ ամենալավ բանակցված փաթեթը» նախատեսում էր ազատագրված տարածքների վերադարձ՝ ԼՂՀ ցանկացած կարգավիճակ ճանաչելու Ադրբեջանի պատրաստակամության եւ միջազգային պարտավորության դիմաց։ Եթե սա է «լավագույն փաթեթը», ապա ՀՀԿ-ն պիտի պաշտոնապես հայտարարի, որ պատրաստ էր եւ հիմա էլ պատրաստ է զիջել ազատագրված տարածքները։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Ենթադրենք՝ դա իսկապես լավագույն փաթեթն էր։ Ի՞նչ օգուտ, եթե ադրբեջանական կողմը, միեւնույն է, չէր համաձայնվում։ Եվ, ի դեպ, հետաքրքիր է՝ ԼՂՀ իշխանությունները նո՞ւյնպես այն կարծիքին են, որ ազատագրված տարածքների վերադարձ պարտադրող բանակցային փաթեթը լավագույնն է:

Անցնենք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններին։ Դա, հիշեցնենք, այն մասին էր, որ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ ստեղծվեն, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի։ Այսինքն՝ նախկին իշխանությունները մեծ նվաճում են համարում այն, որ հայկական կողմն ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու ինչ-որ լրացուցիչ երաշխիք էր ստանալու: Իրականում հաջողությունն այն կլիներ, եթե հայկական կողմը ստիպված չլիներ «կռվել 80-ականների զենքերով», պահպաներ իր ռազմական գերազանցությունն Ադրբեջանի նկատմամբ, ու նրանց մտքով անգամ չանցներ լուրջ հարձակում ձեռնարկել (անկախ նրանից՝ մշտադիտարկման մեխանիզմներ կան, թե ոչ)։ Ավելին՝ Ադրբեջանն ինքը պիտի վախենար հայկական կողմի զսպիչ գործողություններից ու ինքը պիտի պնդեր շփման գծում մշտադիտարկումների համակարգ ստեղծելու հարցը։ Ի դեպ՝ երկար ժամանակ հենց այդպես էլ եղել ե մինչեւ այն պահը, երբ նախկինների ապաշնորհ քաղաքականության արդյունքում Ադրբեջանին հաջողվեց մեր ռազմավարական դաշնակցից մի քանի միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն ձեռք բերել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031