Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ. ինչպես պարզել՝ ով է «օրենքով գողը» կամ քրեական ենթամշակույթ կրողը, որպեսզի նրան պատիժ սահմանվի. «Ժողովուրդ»

Օգոստոս 30,2019 12:27

Երեկ ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծ ներկայացրեց ՀՀ կառավարությանը, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել «օրենքով գողի» կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։ Այսինքն՝ գողական ռազբորկաները, սխոդկաները, թագադրումները պետք է այսուհետ մնան անցյալում:

Այս իրավիճակում անպատասխան են մնում մի քանի հարցեր, որոնք պատշաճ չկարգավորելու պարագայում հնարավոր է լրջագույն խնդիրներ առաջացնեն մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Նախ. ինչպես պարզել՝ ով է «օրենքով գողը» կամ քրեական ենթամշակույթ կրողը, որպեսզի նրան պատիժ սահմանվի. չկա իրավական որեւէ հիմնավորում։ Կամ եթե մի քանի «օրենքով գողեր» հավաքվեն մի ռեստորանում, որեւէ մեկի տանը եւ հաց ուտելու սեղանի շուրջ իրենց աշխարհին առնչվող հարցեր քննարկեն, ինչպե՞ս է դա բացահայտվելու, հիմնավորվելու ու պատժվելու, որպեսզի օրենսդրության հետ խնդիրներ չառաջանան: Արդյոք սա չի՞ բերի այնպիսի իրավիճակի, որ «օրենքով գողի» վերնագրի ներքո մի շարք անցանկալի մարդիկ, այդ թվում՝ աշխույժ երիտասարդներ, ուղղակի հեռացվեն երկրից. ինչպես Վանոյի ժամանակ։

Կամ մի իրավիճակ, որ վերջերս արձանագրվեց. Դոն Պիպո անունով հայտնի բարեգործ Արթուր Ասատրյանին ոստիկանները նվաստացրին, ձեռքը կոտրեցին ու ոչ մի պատիժ։ Ի վերջո, նա ՀՀ քաղաքացի է, հակաիրավական արարք թույլ չի տվել (եթե տվել է, պետք է պատժել, այլ ոչ թե ձեռքը կոտրել)։ Սրանք հարցեր են, որոնք ի սկզբանե պետք է կիրառելիության դաշտում պատասխաններ ունենան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Վրաստանի փորձը իրականացրեք՝կանչում եին ոստիկանություն և հարցնում ,,օրենքով գող,,է թե ոչ:Եթե ասում էր այո՝9.5 տարի բանտարկման հոդված էր դրվում,եթե ասում էր ոչ՝գողականությունից ,,թռնում,,էր….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031