Լրահոս
Օրվա լրահոսը

Պարբերաբար հրապարակ են նետվում թվեր, որոնք թռիչքաձև աճի պատկեր են ստեղծում՝ ցույց տալով, որ «բան է փոխվել». «Փաստ»

Օգոստոս 30,2019 12:17

Ցանկացած իշխանություն պարբերաբար ներկայացնում է վիճակագրական տվյալներ, բնականաբար այնպիսիք, որոնք ձեռնտու են իշխանությանը, և ցույց են տալիս, թե ինչքան լավ են աշխատում իրենք:

Դեռ չենք խոսում վիճակագրական նկարչության մասին. դա բացարձակ «այլ օպերայից» է: Այդպես եղել է նախկին իշխանությունների օրոք, այդպես է հիմա, այդպես լինելու է նաև ապագայում: Սա բնական երևույթ է, ու այստեղ ո՛չ տարակուսելու, ո՛չ զարմանալու, ո՛չ էլ զայրանալու բան չկա: Խնդիրն այլ հարթությունում է:

Նախ՝ ներկա իշխանություններն այդ գործով զբաղված են գրեթե ամենօրյա ռեժիմով, իսկ հիմնական PR միջոցը, ոչ ավելի, ոչ պակաս, հենց վարչապետի ֆեյսբուքյան էջն է: Պարբերաբար հրապարակ են նետվում թվեր, որոնք թռիչքաձև աճի պատկեր են ստեղծում՝ ցույց տալով, որ «բան է փոխվել»: Սակայն դրա արդյունքում, ինչպես նախկինում, հիմա էլ ձևավորվում են տարբեր Հայաստաններ՝ իշխանությունների Հայաստան ու ժողովրդի Հայաստան:

Այդուամենայնիվ, նույնիսկ դա չէ այս պահին ամենաէականը, քանզի տեղեկատվական հոսքերի մատուցման առումով հասկանալի է, որ վարկանիշի գահավիժումը հնարավորինս կասեցնելու, հասարակությանը «թեժ» պահելու, հիասթափվածների բանակը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է նաև «թվաբանություն»:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031