Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի հակառակ կողմը» գիրքը ոգեշնչել է «Թատրոն տանիքում» թատերախմբին՝ ստեղծելու նոր ներկայացում՝ ըստ Փաշինյանի համանուն վեպի. «Հրապարակ»

Օգոստոս 30,2019 12:10

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը ոգեշնչել է «Թատրոն տանիքում» թատերախմբին՝ ստեղծելու նոր ներկայացում՝ ըստ Փաշինյանի համանուն վեպի։

Թե ինչով էր պայմանավորված այդ ընտրությունը, արդյոք այն աժիոտաժո՞վ, որ ստեղծվեց գրքի շուրջ, ներկայացման ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Մխիթար Դանիելյանն ասում է, որ եթե աժիոտաժի խնդիր լիներ, հենց անցած տարի կբեմադրեին այդ գործը. «Աժիոտաժ անելու կամ պոպուլիզմից ելնելով չենք ընտրել այս գործը, մենք փորձել ենք այս հարցին մի փոքր այլ կողմից մոտենալ։ Գիրքը շատ բազմաբովանդակ է, բայց մենք վերցրել ենք այն գաղափարները, որ մեզ պետք են եւ հենց այսօր էլ խնդիր են մեզ համար։ Կոնկրետ մեր ներկայացման թեման այն է, որ անկախության սերունդը՝ երիտասարդությունը, այն մարդիկ, ովքեր արեցին հեղափոխությունը, չունեին այդ վախը, պատերազմի կամ երկրաշարժի մասին հիշողություններ եւ ամենավատ բաների մասին միայն լսել էին։ Խնդիրներ, որ եղել են ու հիմա Էլ կան, այնպես չէ, որ հիմա մենք վարչապետի գրքի մասին խոսում ենք եւ չենք ասում, որ այսօր էլ այդ խնդիրները կան»։

Ներկայացման հեղինակն ասում է, որ Նիկոլ Փաշինյանին վերաբերվել են ոչ թե որպես վարչապետի, այլ որպես դրամատուրգի։ Հենց այդ հայացքով է վեպը կարդացել ու ընտրություն արել. «Ինձ թվում է պետք է բեմադրվեն այնպիսի գործեր, որոնք ակտուալ են, ոչ թե սենտիմենտալ, կոնկրետ հարցեր, որոնք ակտուալ են, իսկ ակտուալ են բոլոր այն հարցերը, որոնք արծարծվում են գրքում, որ եղել են ու հիմա էլ կան»։

«Երկրի հակառակ կողմը» կոլաժային ներկայացում է, որը, ըստ ռեժիսորի, բնորոշ է ավելի շատ դոկումենտալ թատրոնին։ «Ժամանակաշրջաններով՝ անկախության հռչակումից մինչեւ այսօրվա վիճակը, դերասանների հետ զուգահեռ գիծ տանելով, կոլաժային պատկերներով եկել ենք ինչ-որ կետի: Այսինքն՝ վեպից վերցրել ենք այն գաղափարները, հատվածները, որոնք այսօր էլ արդիական են, մեզ հարազատ, որոնց մեր մեկնաբանությունն ենք տվել՝ ինչ է կատարվում այսօր եւ ինչ է կատարվելու հետո»,– ասում է նա ու նկատում, որ ներկայացման միջոցով հարցադրումներ են բարձրացնում թե՛ քաղաքական, թե՛ մշակութային համատեքստում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031