Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմումը։
Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:
Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաև խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի և համաչափության սահմանադրական սկզբունքները:
«Ոստիկանությունում ծառայության մասին» և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքների խնդրահարույց դրույթների քննությունը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերին։
Կարդացեք նաև
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
հանրային կապերի բաժին