Հայաստանի Եվրոպական Կուսակցությունն իր համերաշխությունն ու ցավակցությունն է հայտնում լեհ ժողովրդին Երկրորդ Համաշխարհային պատերազմում ունեցած մեծագույն կորուստների համար, որի 80-ամյա տարելիցը նշվում է սեպտեմբերի 1-ին Լեհաստանում:
Հայ ժողովուրդը, որը Երկրորդ Աշխարհամարտում կորցրեց մոտ 300 հազար զինվոր՝ ամեն երկրորդը, լավ է հասկանում պատերազմի աղետը և իր անվերապահ համակրանքն ու աջակցությունն է արտահայտում եղբայրական Լեհաստանին:
Հայաստանի Եվրոպական Կուսակցությունն անընդունելի է համարում Երկրորդ Աշխարհամարտի 80-ամյա տարելիցի միջոցառումներին Լեհաստան չայցելելու ՀՀ իշխանությունների որոշումը, որը հակասում է ժողովրդավարության ոգուն և չի արտահայտում հայ ժողովրդի մեծագույն զանգվածի վերաբերմունքն ու տրամադրությունը:
Հանուն մեր և ձեր ազատության:
Կարդացեք նաև
Երեւան, 2019 թ․ օգոստոսի 30
ՀԵԿ